ԱԱ-2014. Ուրուգվայը գեղեցիկ հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականը հանդիպեց Անգլիայի ընտրանուն: Աշխարհի առաջնությունների առաջին չեմպիոնները հանդիպման հաշիվը բացեց Լուիս Սուարեսի ջանքերով: Խաղի ավարտին մոտ հաշիվը հավասարեցրեց Ուեյն Ռունին, սակայն նույն Սուարեսը խաղավարտից րոպեներ առաջ հաղթանակ պարգևեց իր հավաքականին: