Հայաստանի մ.17 հավաքականը ոչ ոքի խաղաց բելառուսների հետ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով: Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը նույնպես կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 25-ին, ժամը 18:00-ին: