15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

”Շիրակը” երկու նոր խաղացող ունի

Գյումրիի ”Շիրակը” շարունակում է նախապատրաստվել Եվրոպա Լիգայի հանդիպումներին և լրջորեն համալրում է կազմը կարևոր հանդիպոմներից առաջ և պայմանագրեր կնքեց երկու նոր ֆուտբոլիստների հետ: 

 18-ամյա հայազգի պաշտպան Անդրեյ Գամալյանն, որն արդեն երկու շաբաթ է` փորձաշրջան էր անցնում Շիրակի կազմում,   մեկ տարվա պայմանագիր կնքեց ”Շիրակի” հետ: Գամալյանը մինչև 2015թ. մայիսի 31-ը վարձակալությամբ հանդես կգա ”Շիրակի” կազմում: Հիշեցնենք, որ Գամալյանը հանդիսանում է ”Կրասնոդարի” սան: 

”Շիրակին” միացավ նաև ”Կրասնոդարի” մեկ այլ սան 18-ամյա երիտասարդ դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը: Վերջինիս պայմանագիրը նախատեսված է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Երմակովն էլ վարձակալության հիմունքներով հանդես կգա ”Շիրակում” և կմասնակցի միայն Եվրոպա Լիգայի խաղերին:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ