19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Արթուր Պետրոսյանը միացավ Հայաստանի հավաքականին

Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց վերջին մարզումը Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ:

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև Արթուր Պետրոսյանը, ով ինչպես հայտնի է, նույնպես համալրել է մեր հավաքականի մարզչական շտաբը և կօգնի թիմին նախապատրաստվել Ալժիրի և Գերմանիայի հավաքականների հետ հանդիպումներին:

Նախկինում հայտարարվել է, որ Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը տեղի կունենա Սիոնի ”Ստադ դը Տուրբիյոն” մարզադաշտում, սակայն մարզումային ծրագրում տեղի ունեցավ փոփոխություն, և թիմն անցկացրեց մարզումը Կրանս-Մոնտանայում: 

 Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի ”Ստադ դը Տուրբիյոն” մարզադաշտում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ