11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահականը: «Ժան Տեր-Մերկերյանը հայ երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից էր: Նրա կատարողական արվեստը և մանկավարժական գործունեությունը էապես նպաստել են Հայաստանում դասական արվեստի զարգացմանն ու հարստացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի […]

Ուսուցիչների օրվա համար ևս գումար է հատկացվել

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Ուսուցչի օրվա կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու, հանրապետության  լավագույն ուսուցիչների համար առավել լիարժեք տոնական մթնոլորտ ապահովելու, հասարակության մեջ նրանց դերակատարության  գնահատման և արժևորման նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Եվրոպայում «Ուրախության տուն», Հայաստանում` ծերանոց

Այսօր ամբողջ աշխարհը նշում է տարեցների միջազգային օրը: Բոլորը հիշում են տարեցներին, խնամում նրանց, տեսակցում ու աջակցում ինչով որ կարողանում են: Կյանքի այս հատվածնում վերջիննես արդեն  խնամքի, ընդգծված հոգատարության և ջերմության կարիք ունեն, ինչի պակասն էլ հաճախ հանգեցնում է նրան, որ տարեցները ծերանոցներ, տուն-ինտերնատներ կամ խնամքի կենտրոններ են այցելում: Բավական է մեկ անգամ այցելել նմանատիպ […]

Վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը

Ելնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից` վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Ըստ այդմ, կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի արդյունքում կներդրվի այդ մասնագիտությունների նոր ցանկը՝ Կրթության դասակարգման միջազգային ստանդարտներին համապատասխան:

Դանակի 30 հարվածով սպանել է կնոջը /վիդեո/

«Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիայի անդամներն հոկտեմբերի 1-ին՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի  օրը, Կառավարության շենքի դիմաց պահանջում էին գործադիրից նախաձեռնել Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը նշեց, որ Երևանում արդեն 5 տարի է հոկտեմբերի 1-ը նշվում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր, սակայն այն դեռեւս պետականորեն չի ընդունվել: […]

Կկրճատվի  կենսաթոշակառուի վրա դրված բեռը

Իրավական ակտերի պարզեցման, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով  ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրություն է անցկացնում սոցիալական, մասնավորապես,  կենսաթոշակային ոլորտում: Մասնավորապես, գործող կարգի համաձայն, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու կամ բանկը փոխելու  ցանկության դեպքում, կենսաթոշակառուից պահանջվում է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին: Մինչդեռ, նույն կարգի համապատասխան ենթակետով պահանջվում է բանկում բացված […]

Շոկ. երկու տարեկան երեխան քայլում է 8-րդ հարկի պատուհանագոգին /վիդեո/

Ականատեսները նկարահանել են, թե ինչպես է երկու տարեկան երեխան քայլում 8-րդ հարկում գտնվող պատուհանի պատուհանագոգին` դրսի կողմից: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Չելյաբինսկի շրջանի Միաս քաղաքում: Երեխան պատուհանով դուրս է գալիս, սկսում քայլել, առանց բռնվելու ներքեւ է նայում: Դեպքի ժամանակ երեխայի մայրը եղել է տանը: Բարեբախտաբար, երեխան ցած չի ընկել, ժամանած փրկարարներին հաջողվել է նրան […]

Քաղաքի տոնի համար նախատեսված գումարը՝ սահմանամերձ գյուղին

Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ աշխատակազմով հանգանակել էին հոկտեմբերի 8-ի Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով, նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։ Ըստ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ սա համեստ ներդրում է, որը, սակայն, արվում է իսրտե։ Էջմիածնեցին 1989-94թթ. պատերազմում ինքնակամ մասնակցել է հայոց ազատամարտին եւ այսօր էլ պատրաստ է […]

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016 թ-ի պետբյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 190,7մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում է 2,2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտը՝ 3,5 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և […]

Ստամբուլում մեկնարկել է Այվազովսկու կտավների թվային ցուցահանդեսը

Աշխարհի մի շարք քաղաքներում  կցուցադրվի աշխարհահռչակ հայ  ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների թվային  ցուցահանդեսը, հայտնում է Ermenihaber.am-ը: Ստամբուլում արդեն մեկնարկել է «Այվազովսկու Ստամբուլը» խորագիրը կրողը ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Բյուլենթ Օզուքանը, բացման արարողությունից առաջ հարցազրույց տալով «Anadolu» -ի լրագրողին, տեղեկացրել է, որ իրենք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և ցուցասրահներում գտնվող  Այվազովսկու բնօրինակ ստեղծագործությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի