20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր հարկային օրենսգիրք, նոր խոստումներ

Այսօր կառավարության նիստին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց հարկային օրենսգրքի նոր նախագիծը: «Հարկային օրենսգիրք ընդունում են այն երկրները, որտեղ դաշտը կայուն կամ կանխատեսելի է, մեր հարկային դաշտը համապատասխանում է այդ ցուցանիշին և մենք կարող ենք ներկայացնել այս օրենսգիրքը»,- նշեց փոխնախարարը: Սաֆարյանի խոսքով` արվել է հնարավորը, որպեսզի հարկային դաշտում սահմանվի սահունություն և կայունություն: Նոր օրենսդրությամբ պետք  է արձանագրվի, թե […]

Երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ /վիդեո/

Խաբարովսկում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը, որը 25 երեխաների էքսկուրսիայի էր տանում, հայտնում է РЕН-ТВ-ն: Տեղում այս պահին աշխատում են փրկարար ծառայությունները: Վիրավորվել է մի քնաի երեխա, որոնց տեղում բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի է, որ ավտոբուսը շրջվել է, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Գումար՝ գնդակոծված համայնքներին

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում, օրակարգային 27-րդ հարցով հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մի շարք համայնքային խնդիրների լուծման նպատակով Տավուշի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոդի հաշվին 2015 թվականին 66,030.5 հազ. դրամ գումար հատկացնելու մասին որոշումը: Գումարը կտրամադրվի վերջին օրերի գնդակոծություններից առավելապես տուժած 17 […]

Սկանդալային «Որոգայթ» ֆիլմը` մեծ էկրաններին /վիդեո/

Համացանցում արդեն հասանելի է «Որոգայթ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Այս բազամասերիանոց սերիալը վերածվել է գեղարվեստական ֆիլմի և շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի: Ժամանակին մեծ աղմուկ հանած ու բարձր ռեյտինգ ունեցող սերիալը 2 ժամանոց գեղարվեստական ֆիլմի է վերածվել: Ֆիլմի վրա աշխատած ստեղծագործական խումբը վստհեցնում է, որ հանդիսատեսն էկրաններին կտեսնի որակապես բարձր չափանիշներով նկարահանված գեղֆիլմ:

Քոչարյանը գիտի` երբ է խոսում

«Մի բան գիտեմ միայն, որ Ռոբերտ Քոչարյանը տեղի ունեցած բոլոր գործընթացներից տեղյակ է: Նրանից ինչ ահազանգող»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակաեյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը, որտեղ վերջինս նշել էր, թե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ծայրահեղ վտանգավոր է երկրի համար: Մակեյանը նկատեց, թե Քոչարյանը միշտ էլ եղել է քաղաքականության մեջ ու […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում Է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա: […]

Նախագահի թիկնազորը ձեռնամարտի է բռնվել Բելգիայի VIP թիկնապահների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բրյուսել կատարած պաշտոնական այցի ժամանակ երկու անգամ ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի թիկնազորի և Բելգիայի VIP թիկնապահների միջև, գրում է Ermenihaber.am-ը: Աառաջին դեպքում ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանի իջևանած հյուրանոցի մոտ հավաքվել են մի խումբ թուրքեր՝  բողոքի ցույց կազմակերպելու: Երկրորդ ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ […]

Ծննդյանս օրը նվեր մի բերեք, փող բերեք. Հրապարակ

Նվեր բառը հայկական բառարաններում տարբեր հոմանիշներ ունի՝ նվիրատվություն, զոհ, ներբող, ձոն, օրհներգություն, հիշատակ։ Հայկական ժամանակակից լեզվամտածողության մեջ կարծես «նվեր» բառն ստացել է նյութական իմաստ։ Մտածում եք, թե ձեր ծննդյան օրն ինչ նվեր կստանաք մտերիմներից, ով կլինի ամենաթանկ նվերի հեղինակը։ Իսկ, այ, Սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը, օրինակ, մտածել է, թե իր ծննդյան օրն ինչ նվեր «մատուցի» հարեւանին։ Մեզ […]

Մոսկվան գտել է` ումով փոխարինել Ծառուկյանին. Ժամանակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է Հայաստանի ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի նրանք հանգել են համաձայնության։ «Հայկական վերածնունդի» հադթանակի պարագայում Արա Աբրահամյանը կգբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի։ Արա Աբրահամյանը, ցավոք, չի կարող տեղ զբաղեցնել […]

Մերկելը դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալուն, գրում է Tass.ru-ն: «Ես միշտ դեմ եմ եղել Թուրքիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն, և ես շարունակում եմ այս մտքին մնալ»,- ասել է Գերմանիայի առաջնորդը: Նա ընդգծել է, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի