Բակո Սահակյանին սխա՞լ են մեկնաբանել
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով աղմուկ հանած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան ասուլիսից, տեսակետ հայտնեց, թե սկսել են մարդկանց խոսքերը չարչրկել, բաներ որոնել:
ԱԺ նախագահը պնդեց` լրագրողները սխալ են մեկնաբանել Բակո Սահակյանի այն խոսքերը, թե արցախյան կողմը պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ՌԴ-ին ռազմական գործողություններ իրականացնելու համար.
«Նախ` նման օդանավակայանում ռազմական օդանավերի հարմարություններ չկան: Պարզապաես ռուսական միջավայր է, այնտեղ էլ ընդդիմություն կա, փորձել են ինչ-որ բան քննարկելի դարձնել: Այսինքն՝ ադրբեջանամետության գաղափարախոսությունը տեղադրել են նրա ամբողջ հարցազրույցի մեջ, մերոնք էլ սկսել են այդ նույն ճանապարհով գնալ»: