18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիայի անվտանգության համակարգը լուրջ խնդիրներ ունի. Ստյոպա Սաֆարյան

«Ֆրանսիայի անվտանգության համակարգը լուրջ խնդիրներ ունի»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով՝  այս  ԻՊ ահաբեկչությունը ոչ միայն Ֆրանսիայի դեմ էր, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհի. «Ֆրանսիան ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհին, այն հատվածին, որը պատերազմ է հայտարարել ԻՊ-ին, սա միայն Ֆրանսիային նետած ձեռնոց չէր»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի դիտարմամբ էլ՝ Ֆրանսիան ամենաթույլ օղակն էր միջազգային հարթակում. «Ֆրանսիայում ահռելի մահմեդական համայնք կա` մոտ ութ միլիոն, բազմաթիվ մզկիթներ, որտեղ իսլամի բրենդն է քարոզվում: Այս մասսայի մեջ տարրալուծվելն ու չհայտնաբերված լինելը հեշտ էր: Բացի դա` Փարիզը աշխարհի զբոսաշրջային մայրաքաղաքն է»:

Քաղաքագետը փաստեց, որ Փարիզի ահաբեկչությունից հետո ՌԴ-Արևմուտք դիրքերի որոշակի մերձեցում կլինի, բայց ոչ ավելին: Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը և դրան հաջորդող զարգացումներին, տեսակետ հայտնեց, թե ահաբեկչության դեմ պայքարում համախմբում դասական առումով տեղի չի ունենա, քանի որ ըստ նրա՝ նույնիսկ այս դեպքում շահերը չեն համընկնում:

Մարտիրոսյանի խոսքով՝  կան որոշ տեղեկություններ, որ ֆրանսիական օդուժը 20 հարված է հասցրել Սիրիայում, սակայն ցամաքային օպերացիա չկա, հետևաբար Ռուսաստանի և  Արևմուտքի միջև թերևս միայն օդից գործելու հնարավորությունների շուրջ համաձայնություն կլինի.«Առավել մեծ համագործակցության մասին դժվար է խոսել, փխրուն է իրավիճակը: Կարևորն է այս պահին, այսպես ասած, կոշիկներ դնելն է գետնի վրա, այսինքն՝ ռազմական ցամաքային օպերացիան, որի մասին այս պահի դրությամբ խոսք չկա»:

Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի դիտարկմանը, թե Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը շատ անպատրաստ էր՝ քաղաքագետը ընդգծեց. «Ծայրահեղականության գաղափարխոսությունն այնքան ահռելի մասշտաբների է Ֆրանսիայում հասել, որ անվտանգությունն անզոր է դրա դեմ պայքարում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ