19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը խոստովանեց` ինքը դեմ էր ռուսական բազայի տեղակայմանը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ դեռևս վաղ է խոսել ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի կողմից ստարգրված Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու փաստաթղթի մասին: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով Henaran.am-ի հարցին, որ շատերը պդնում են, որ այս փաստաթղթով, ըստ էության, ՌԴ-ն օգտագործելու է Հայաստանի օդային տարածքը որպես թռիչքուղի՝ Սահակյանն արձագանքեց, որ դեռևս այդ փաստաթուղթը չի եկել խորհրդարան, դեռևս հարցը չի քկքննարկվի, այդ պատճառով արագ որոշումներ կամ տեսակետներ պետք չէ հայտնել:

Արձագանքելով մեր ճշտող հարցին, որ եթե արդյունքում հաստատվի, որ ՌԴ-ն օգտագործելու է մեր օդային տարածքը, արդյո՞ք Սահակյանը պատրաստ է «դեմ» քվեարկել, ԱԺ նախագահն ասաց.
«Եթե շահեկան լինի Հայաստանի համար, ինչո՞ւ պետք է «դեմ» քվեարկեմ: Ասեմ հետևյալը՝ երբ ռուսական զորքերը պիտի տեղավորվեին Հայաստանում, ես այդ ժամանակ էլ եմ եղել պառլամենտում, մենք հիմնական թիմն էինք, որը «դեմ» քվեարկեց այդ գաղափարին: Տարիներ հետո, երբ ռոմանտիկ իրավիճակից դուրս եկանք, լրիվ քննարկեցին, տեսանք, որ դա միակ հնարավորությունն էր այդ պայամներում»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սահակյանը կհամաձայնվի նաև այն դեպքում, եթե ՌԴ-ն Գյումրիում տեղակայված բազան օգագործի Սիրիայի ահաբեկչության դեմ պայքարի համար, ԱԺ նախագահն ասաց, որ չպետք է նման հարցերը ոտքի վրա որոշել և պատասխան տալ՝ այո կամ ոչ:
Ըստ նրա՝ պետք է նախ և առաջ նայել, թե դա որքանո՞վ է սպասարկելու մեր անվտանգությանը, այսինքն` նման խնդիրները պետք է խոր անալիզների ենթարկել:

Սահակյանը անդրադարձավ նաև ՌԴ արտգործնախարար Լավրորվի այցից հետռո այն խոսակցություններին, թե մտադիր են ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին՝ նշելով.
«Մենք միշտ մեր մատով մեր աչքը հանելու բնավորություն ունենք, դա էլ գնաց այդ ճամապարհով»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ