Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում մասնավորապես նշված է. «Ցավով տեղեկացա Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը սարսափելի ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, […]





































