22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղջիկներին բանակ զորակոչելու հարցն՝ Ազգային ժողովում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանին մի քանի հարց ուղղեց: Նախ պատգամավորին հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նորակոչիկների բուժզննության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Պողոսյանը նշեց, որ թեև […]

«Մարզպետը մեր գյուղ չի մտել ու չի էլ կարող մտնի»

«Քարոզարշավի շրջանակներում՝ գյուղ ոչ մեկը դեռ չի եկել: Մեզ առանձնապես շատ չի էլ հետաքրքրում: Գյուղացի ենք՝ մեզ համար ապրում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանը: Գալստյանի խոսքով՝ գյուղացիները հավաքվում են մշակույթի տանը ու բանավիճում. «Քննարկում են էլի, իրանց մեջ կարծիք են փոխանակում: «Այո» ասող էլ կա, «ոչ» ասող էլ կա»: […]

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել այգու այցելուների ուղղությամբ /վիդեո/

Նոր Օռլեանի Բաննիֆրենդ այգում անհայտ անձինք կրակոցներ են արձակել այցելուների վրա, որոնք հիմնականում մանկահասակ երեխաների հետ այգում հանգստանում էին, հայտնում է Lifenews-ը։ Արդյունքում 16 հոգի վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, զոհերի մասին հայտնի չէ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

Դարձյալ արտահերթ

Քիչ անց կառավարության որոշմամբ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ բացառապես կքննարկվեն կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները: Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ՀՀ պետական բյուջեն, պատգամավորներին կներկայացվեն ամփոփոաթերթիկներ, որով հայտնի կդառնա, թե բյուջեի վերաբերյալ պատգամավորների որ առաջարկություններ են ընդունվել:

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Երևանում նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 2.20-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վարդիթեր Շ.-ին, ով նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար, հայտնում է police.am-ը:

Փրկարարները դուրս են բերել 22-ամյա երիտասարդի դին

Նոյեմբերի 22-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ., ծնվ. 1993թ.) դուրս է եկել […]

Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին /ֆոտո/

Գերմանիայի Հանովեր քաղաքի ”TUI Arena”-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին` տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի […]

Ավարտվեց մանկական Եվրատեսիլը․ Հայաստանը երկրորդն է /ֆոտո, վիդեո/

Շաբաթ երեկոյան Սոֆիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը։ Մրցույթին Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Միկան, ով ելույթ ունեցավ 11-րդ համարի ներքո ու հիանալի կատարեց  Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ Արդյունքում Միկան ստացավ 176 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը՝ քիչ քանակությամբ միավորներով զիջելով հաղթողին։ Իսկ հաղթողը Մալթայի ներկայացուցիչն էր՝ 185 միավորով: Մեր մասնակցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի