23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցից առանձին հատվածներ ներկայացնում ենք հատվածաբար:

Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա. ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա, հենց այս փուլում: Արդյո՞ք կան խնդիրներ, որոնք լուծում է Հանրապետության ղեկավարը՝ այս ամենը նախաձեռնելով, և Ձեր կարծիքով, արդյո՞ք կար այս ամենի հասարակական պահանջը:

Սերժ Սարգսյան– Նախ ասեմ, որ այդ հարցը, որպես հռետորական է հնչում՝ թե ինչու՞ հիմա: Իսկ եթե դա անեինք մի տարի առաջ կամ մի տարի հետո, այդ հարցը չէ՞ր հնչելու: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հասարակական պահանջ և այդ հասարակական պահանջը ինչպե՞ս է չափվում: Այսինքն, եթե որևէ մեկին թվում է, թե 1995 թվականին կամ 2003-ին ու 2005-ին ժողովուրդը դուրս էր եկել փողոց և պահանջում էր Սահմանադրություն, ապա ասեք, որ ես ճիշտ չեմ: Հասարակական պահանջը, իմ կարծիքով, արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով: Իսկ մեր քաղաքական ուժերից ամենախոշորները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակ¬ցու-թյունը մշտապես դա էին պահանջում: Եթե չկա հասարակական պահանջ, ապա նրանք ինչո՞ւ էին ասում, եթե հիշում եք՝ նախագահական ընտրություններից հետո: Ես ընդառաջ գնալով «Ժառանգության» ղեկավարի, այսպես ասած, պահանջներին՝ իրեն առաջարկեցի ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ինքը կնախագահի և կառաջարկի սահմանադրական բարեփոխումներ: Եթե չլիներ այդ պահանջը, ես ինչո՞ւ պետք է իրեն առաջարկեի: Իսկ ինչու՞ հիմա:

Անկախ նրանից, երբ էլ անեինք, այդ հարցը հնչելու էր, որովհետև աշխարհը սրընթաց փոխվում է, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր այլ է, որովհետև այսօր Հայաստանի ներքաղաքական տրամադրվածություններն էլ են այլ, և ես վտանգ եմ տեսնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում և իմ պարտքն եմ համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել: Չեմ կարող լուռ, հանգիստ մնալ և ասել` ես տեսնում եմ այս վտանգը, բայց քանի որ որոշ մարդիկ ասում են, որ ժամանակը չի կամ հասարակական պահանջ չկա, այդ պատճառով լուռ մնալ: Ընդամենը առաջարկություն է, և ամսի 6-ին տեսնենք, եթե մեր ժողովրդին պետք է այս փոփոխությունը, ուրեմն, այլ ճանապարհով կգնանք. հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը: Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի, և ընդհանրապես, որևէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել: Եթե հիշում եք, երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ ասել եմ, որ սա կյանքի ու մահու պայքար չի, և ընտրություններին հաջորդելու են նոր օրեր: Նույնն էլ այստեղ: Բայց ես պարտավոր եմ ասել, պարտավոր եմ, որպես Նախագահ, որպես մարդ, ով իր կյանքի գրեթե կեսն անց է կացրել՝ ծառայելով մարմիններում, որոնք ապահովում են անվտանգությունը: Ես պարտավոր եմ: Թող որևէ մեկն ասի, որ մի մարդու մեջ կենտրոնացված է այդքան փորձ՝ անվտանգության մարմիններում աշխատելու, ներքին գործերի մարմիններում, անվտանգության խորհրդում, պետական կառավարման ամենաբարձր մարմիններում: Պարտավոր եմ: Սա է: Իսկ եթե կուզեք՝ միանգամից կարող ենք խոսել նաև վտանգների մասին, որոնք տեղ են գտել սահմանադրական կարգավորումներում ու նաև խոչընդոտների մասին: Տեսեք՝ ես ուզում եմ ուղղակի զուտ Սահմանադրությունը ցիտել, իսկ մինչ այդ՝ ասեմ, որ մեր Սահմանադրությունում՝ գործող Սահմանադրությունում, կա իրավունքի և պատասխանատվության անհամաչափություն: Ընդամենը երեք օրինակով կփորձեմ խոսել վտանգի ու նաև խոչընդոտների մասին: Սահմանադրության երրորդ գլխում, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի կարգավիճակը, լիազորությունները և գործառույթները, մենք կարդում ենք հետևյալը. Հոդված 49՝ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

«Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Եվ հաջորդ պարբերությունը՝ «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ