12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեկ ժամ հիշողություն»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային՝ բեմադրված ըստ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի: Նշենք, որ ներկայացումը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ երևանյան բեմում հյուրախաղով հանդես […]

Սահմանապահ զինվորի հավատից մինչև իրական հրաշքը /վիդեո/

Ամեն մի ծնունդ օրհնյալ է: Օրհնյալ է, քանի որ Աստված մարդուն արարելիս տվեց երկունքի ցավն ու բերկրությունը վայելելու հնարավորություն: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ ծնունդ տվեց, բայց ոչ երկուսին` այլ բազմասփյուռ բանաստեղծությունների, որոնցում կա լույսի և մարդատենչ նվիրումի աղոթք: Այսօր` նոյեմբերի 24-ին «Զանգակ» հրատարակչության սրահում կայացավ բանաստեղծի երկհատորյակի շնորհանդեսը: Նշենք, որ շուտով լույս կտեսնի նաև քառահատոր […]

Որտե՞ղ էին անվտանգության մարմինները

Որտե՞ղ էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ անցյալ տարի Աջարիայում ստեղծվել էր իսլամական կայք (islam.georgia.com), որի միջոցով վրացերենով տարածվում էր Իսլամական պետութուն ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը: Ու՞ր էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ Ծալկայի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Մուրման Պաիչաձեն իրենց քթի տակից գնաց միացավ իսլամիստ ահաբեկիչներին, և նոյեմբերի 10-ին, արդեն որպես Աբու Ասիյա Ալ-Ջուեջ, վերոնշյալ կայքի միջոցով կոչ […]

Այդ պատերազմներին հաջորդել է ռուս-թուրքական «մեղրամիսը»

«…Մեզանում առկա է մի տեսակ անբնական, ես նույնիսկ կասեի՝ վտանգավոր ռգևորություն: Եթե հակիրճ ձևակերպենք, ապա մեր հասարակության, իսկ գուցե նաև քաղաքական էլիտայի մեծամասնությունը կարծում է, որ ինքնաթիռի կործանմանը կհետևի Պուտինի հուժկու հակահարվածն Անկարային, մի խոսքով՝ կառաջանա ռուս-թուրքական պատերազմի պես մի բան, որից մենք կշահենք՝ պատմական արդարության վերականգնման տեսանկյունից: Մեր պապերն այսպես են մտածել ռուս-թուրքական բոլոր […]

Գողացված պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել /վիդեո/

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի հուլիսի 9-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է […]

Աղքատության հայկական սահման

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախօրեին հրապարակած զեկույցի համաձայն` մեր երկրի բնակչության 30 տոկոսը կամ 900 հազար մարդ ապրում է աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատների կամ թերսնվողների թիվը Հայաստանում կազմում է 70 հազար: Նկատենք, որ ԱՎԾ-ի այս զեկույցը մեղմ ասած` ոչ միանշանակ ընդունվեց քաղաքական դաշտում: Այսօր Ազգային ժողովը եռում էր ԱՎԾ պետին ուղղված անհամաձայնության ռեպլիկներով: Պատգամավորներից ոմանք […]

Վեհափառի մոտ

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սերբիայի Հանրապետության Պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, […]

Վոլոչկովան սարսափելի` հարբած վիճակում եթեր է մտել /ֆոտո, վիդեո/

Ռուս հայտնի պարուհի, 39-ամյա Անաստասիա Վոլոչկովան ապշեցրել է բոլորին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ։ Նա հյուրընկալվել է НТВ հեռուստաընկերությանն ու այնքան տարօրինակ տեսք է ունեցել եւ տարօրինակ խոսել, որ հասկացել են` պարուհին պարզապես հարբած է։ Անաստասիան չի կարողացել բառերն արտասանել, կոպիտ ու անպատշաճ է խոսել, հայտնում է Medikforum.ru-ն։ Ի պատասխան մեկնաբանություններին, թե պարուհին հարբած է եղել, Վոլոչկովան ավելի […]

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացում է սպասվում

«Ռուս-թուրքական հարաբերությունների սրացում է սպասվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Շաքարյանցը նշեց, որ այս պահին կանխատեսումները հնչելու են միայն ենթադրությունների ենթատեքստով.« Դժվար է ասելը, քանի որ կա ռազմական հրամանատարության հարցը, բնականաբար այս վիճակը երկար  չի ձգվի: Բավական լարված է վիճակը: Թուրքիան բավականին ծանր գին կվճարի՝  ՆԱՏՕ-ով, թե  առանց ՆԱՏՕ-ի: Դա կհամարվի ահաբեկիչներին աջակցելու […]

Գյուղապետը քննիչին հողատարածքով է կաշառել

Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն և Լիլիա Ք.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2011 թվականին իրենց դիմումի հիման վրա նախապատրաստվող նյութերով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը կեղծ բացատրությունների հիման վրա մերժել է քրեական գործ հարուցելը, որի դիմաց Ողջի գյուղի նախկին գյուղապետը քննիչին որպես կաշառք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի