Գալուստ Սահակյանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի: […]





































