No comment

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանը, նույն բաժնում քննվող քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քրեադատավարական նորմերից չբխող գործողությունների կատարմամբ և ապօրինի ցուցումներ տալով, միջամտել է գործով նախաքննություն կատարող, իրեն անմիջականորեն ենթակա քննիչի գործունեությանը՝ […]
«Սնոտիապաշտությունը նախապաշարմունք է, որոշակի գերբնական ուժերի նկատմամբ հավատք է: Եվ մարդիկ որոշակի իրավիճակներից խուսափելու համար սկսում են չեղած բաների հավատալ,- «ուրբաթ 13»-ից առաջ եկող մարդկային վախերն այսպես բնութագրեց կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը: Հոգեբանը նշեց, որ Ուղղափառության մեջ ասվում է` սնոտիապաշտությունը նույն հավատն է` առանց Աստծո. «Պարզապես այնպես է ստեղծված մարդու բանականությունը, որ չի կարող ապրել առանց […]
«Միշտ անմեղներին բաց են թողնում ու մեղավորներին դատապարտում են: Իմ տղան ոչ մարզպետի տղա է, ոչ թաղապետի տղա: Մենք սովորական բանվոր ենք: Եթե պաշտոնյայի տղա լիներ, այսօր կալանավայրում չէր լինի: Կան մարդիկ, որ դանակահարում են, խփում են մարդկանց աչքերը հանում են՝ դրսում պտտվում են, իսկ իմ տղային արվամոլին ծեծելու համար դատապարտել են: Մարտինս մեռնում է […]
Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 ժամկետային հայ զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը: 2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած […]
Դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին Երեևանի քաղաքապետարան իրազեկման դիմում է ներկայացրել ՀԱԿ-ը: Ավելի վաղ նույն օրը, նույն վայրում հավաքի մասին իրազեկում է ներկայացրել նաև Հիմնադիր Խորհրդարանը: Ինչպես տեղեկացնում են Երեևանի քաղաքապետարանից երկու դիմումն էլ ի գիտություն է ընդունվել:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ շրջանառվող խոսակցություններին, թե իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստան կատարած այցի ժամանակ բարձրացրել է հողերի զիջման հարց: «Ես վստահ եմ, որ Լավրովը այդպիսի հարց չի բարձրացրել, միակ բանը, որ նա արել է քննադատել է եվրոպական կառույցների անհարկի որոշումները»,-նշեց Գիմիշյանը հավելելով, որ մի բան […]
Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կինը` Գոհար Մկրտումյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում: Այս այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը. «Վիրահատությունից հետո բարդություններ չեն առաջացել, իրեն համեմատաբար լավ է զգում, բայց բազմաթիվ […]
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 13-ին ոստիկանության զորքերի 1031 զորամասում էր՝ աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում և զորամասի կազմավորման տասներորդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության պետն անդրադարձավ զորամասի կայացման ընթացքին և անձնակազմի մարտավարա-մասնագիտական պատրաստականությանը: Այնուհետև հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ներկայացրին ցուցադրական վարժանքներ՝ զինված հանցախմբի վնասազերծում, հատուկ գործողությունների համալիր, ձեռնամարտի հնարքներ՝ զուգորդված […]
Նոյեմբերի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 68 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40 900 տոննայի դիմաց։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Այդ թվում` արտահանվել է 10 500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5870 տոննայի դիմաց, 980 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն […]