15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանին կրակոցները չեն դադարում

Նոյեմբերի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 միլիմետրանոց ականանետներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն։ Պաշտպանության բանակի առաջապահ […]

Ներողություն չի խնդրի

Օրեր շարունակ չեն դադարում տարաբնույթ հրապարկումները Տեր Եսայի քահանա Արթենյանի հայտարարության վերաբերյալ, որտեղ վերջինս, անդրադառնալով հայի ու եզդիի ամուսնությանը, նշել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցին ամուսնական զույգին կարող է օրհնել միայն այն դեպքում, երբ նրանք մկրտված լինեն Առաքելական եկեղեցիով: Հայտարարության մեջ Տեր Հայրը մասնավորապես նշել էր. «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել […]

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան: Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները եւ մերժելով ահաբեկչության ցանկացած […]

Կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի նիստը

Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Եվրամիության կողմից մշակույթի […]

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է.ԱԳ նախարար

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։ : Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։

Ժողովուրդն ուզում է իմանալ

Henaran.am-ը, անդրադառնալով երեխաների իրավունքների մասին օրենքների փոփոխությանը և վերաշարադրմանը՝ Սահամադրական բարեփոխումների համատեքստում,  երեկ մի հրապարակում էր ներակայացրել, որտեղ վեր էր հանվում բավական կարևոր մի դրույթ: Ըստ որի՝ վտանգվում է հայկական ավանդական ընտանիքի մոդելը: Վերոնշյալ հրապարակման մեջ նշված էր, որ եթե համառոտ ներկայացնելու լիենք առաջարկվող նոր սահամանադրության  37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, ապա այսպիսի […]

Ուժեղ քամուց ծառեր են արմատախիլ եղել

Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից  սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք: Դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ահազանգով դեպքի վայր ժամանած  Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և […]

Ինչ տեղեկություններ կան Փարիզում զոհված կամ վիրավոր հայերի մասին

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհված կամ վիրավոր հայերի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա, Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ հնարավոր զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկությունների հարցով զբաղվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը: Հիշեցնենք, երեկ երեկոյան Փարիզում ահաբեկչական մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով 153 մարդ […]

«Միայն մկան թակարդում» /ֆոտո/

«Ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում». ժողովրդական ասացվածքը տեղին է ասված հանրաքվեի քարոզչության պարագայում: Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը տրվել էր դեռևս հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ մեկնարկից անցել է մեկ ամսից փոքր-ինչ ավելի: Մեկնարկից մինչև այս պահը ձևավորվել է «ոչ»-ի առնվազն երեք ճակատ: Իրարից առանձին Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավի շտաբեր են ձևավորվել՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Թափ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված