09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեռ չծնված երեխայի օրագրից

Հոկտեմբերի 5՝ Այսօր սկսվեց իմ կյանքը, բայց իմ ծնողներն այդ մասին դեռ չգիտեն։ Ես աղջիկ եմ, ունենալու եմ շեկ մազեր եւ կապույտ աչքեր։ Ամեն ինչ արդեն պարզ է, անգամ այն, որ ես շատ եմ սիրելու ծաղիկներ։

Հոկտեմբերի 19՝ Ոմանք կարծում են, թե ես դեռ մարդ չեմ։ Բայց ես իսկական մարդ եմ, ինչպես հացի մի կտորն էլ իսկական հաց է։ Իմ մայրը գոյություն ունի, եւ ես էլ գոյություն ունեմ։

Հոկտեմբերի 23՝ Ես արդեն կարողանում եմ բացել բերանս։ Աներեւակայելի է, մեկ տարուց ես կկարողանամ ծիծաղել, իսկ հետո՝ խոսել։ Իմ առաջին բառը՝ մամա-ն կլինի։

Հոկտեմբերի 25՝ Այսօր իմ սիրտը սկսեց բաբախել։

Նոյեմբերի 2՝ Ես ամեն օր մեծանում եմ։ Իմ ձեռքերն ու ոտքերը սկսել են ձեւավորվել։

Նոյեմբերի 12՝ Իմ մատները ձեւավորվում են, դրանք ծիծաղելի են, փոքրիկ։ Ես դրանցով շոյելու եմ մայրիկիս մազերը։

Նոյեմբերի 20՝ Այսօր բժիշկն ասաց մայրիկիս, որ ես այստեղ եմ ապրում։ Նա երեւի շատ երջանիկ է։

Նոյեմբերի 23՝ իմ հայրն ու մայրը մտածում են, թե ինչ անուն են տալու ինձ։

Դեկտեմբերի 10՝ Իմ մազերն արդեն աճում են։

Դեկտեմբերի 13՝ Ես արդեն մի քիչ տեսնում եմ։ Երբ մայրս ինձ լույս աշխարհ բերի, ես կտեսնեմ արեւի լույսն ու ծաղիկները։

Դեկտեմբերի 24՝ Հետաքրքիր է՝ մայրս լսո՞ւմ է իմ սրտի բաբախյունը։ Մամ, դու առողջ աղջիկ ես ունենալու։

Դեկտեմբերի 28՝ Այսօր մայրս սպանեց ինձ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ