04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին յոթնյակն աշխարհում, որ նշել է 18-ամյակը. ինչպիսին են նրանք այսօր /ֆոտո/

Քեննի ու Բոբբի Կակկոգիները 1997 թվականի նոյեմբերի 19-ին միանգամից 7 երեխա ունեցան։ Նրանք աշխարհում առաջին յոթնյակն էին, երբ բոլոր երեխաները ողջ մնացին։ 4 տղա եւ 3 աղջիկ էին ծնվել։ Երեխաները շատ փոքրիկ էին, նրանցից ամենափոքրը 1 կգ 130 գրամ էր։ Նրանց ողջ մնալն անվանեցին բժշկական հրաշք։

Այն ժամանակ փոքրիկների լուսանկարները զարդարեցին ամենահայտնի ամսագրերի շապիկները, բոլոր հեռուստաընկերությունները նրանց մասին էին հաղորդում։ Տարբեր ընկերություններ սկսեցին օգնել բազմազավակ ընտանիքին՝ նրանց ուտելիք, մանկական պարագաներ էին նվիրում։

Ծնողները երեխաներին անվանեցին Քեննի, Կելսի, Նատալի, Բրենդոն, Ալեկսիս, Նաթան ու Ջոել։

Ջույը երեխա ունենալու համար ԷԿՕ-ի օգնությանն էին դիմել, եւ բժիշկներն ապշած էին, երբ իմացան, որ բոլոր 7 էմբրիոնները ապրել են։ Հավատացյալ երեխաները 7 ին էլ թողեցին։ Երեխաներից երկուսը՝ Ալեկսիսն ու Նաթանը, ծնվեցին մանկական պարալիչով, սակայն նրանք վիրահատվեցին, եւ այժմ իրենց բավական լավ են զգում։

Այս տարի յոթնյակը տոնել է 18-ամյակը, նրանք բոլորը պատրաստվում են բուհ ընդունվել, սակայն ամեն մեկը մի մասնագիտություն է նախընտրում։

Երեխաների մայրը՝ Բոբբին ասում է․«Ես միշտ կհիշեմ այն օրը, երբ ինձ ասացին, որ այդքան շատ երեխա եմ ունենալու։ Շատ էին տարակուսանքներն ու անհանգստությունը։ Սակայն մենք վստահ էինք, որ Տերը մեզ կօգնի։ Եւ հիմա ես հպարտ եմ իմ երեխաներով»։

d3d9446802a44259755d38e6d163e820 c81e728d9d4c2f636f067f89cc14862c eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

e4da3b7fbbce2345d7772b0674a318d5 1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc a87ff679a2f3e71d9181a67b7542122c

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ