21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ամենախելացին» Երևանի էլիտար դպրոցից չէ

Henaran.am-ի զրուցակիցը «Ամենախելացին» հեռուստանախագծի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլերը հաղթահարած և եզրափակչում հայտնված Վոլոդյա Մազմանյանն է: Վոլոդյան Երևանի էլիտար թանկարժեք կրթօջախի աշակերտ չէ. սովորում է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում: Փայլուն գիտելիքներ, կազմակերպվածություն, մտքի ճկունություն ու սրություն, աշխատասիրություն. սա է հաջողության գրավականը: «Ամենախելացին» նախագծին մասնակցելուց հետո հրավեր ստացավ մասնակցելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղին: -Վոլոդյա, ո՞րն էր նախագծի ամենահիշարժան […]

Պոպոքի կեղեւը ամրացնում է մազերը

Պոպոքի կեղեւը իր մեջ բազմաթիվ օգտակար հատկանիշներ է պարունակում։ Այն ամրացնում է մազերը։ Կեղեւն այրում են, մոխիրն ավելացնում են ջրին, խառնուրդը քսում գլխին, թողում կես ժամ, լվանում։ Ռեւմատիզմի դեպքում թարմ պոպոքի կանաչ կեղեւը տրորում են, դնում ցավացող հատվածներին։ Պոպոքի միջնապատն օգտակար է վահանաձեւ գեղձի խնդիրների ժամանակ, դրանք թեյի նման թրմում են ու խմում։

Քոչարյանը հեռուն կգնա

Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելը մինչև 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունները օրակարգում կարող է լինել, բայց այն որևէ էական բան իրենից չի ներկայացնում, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Սահմանադրական փոփոխություններից հետո, բոլորի համար պարզ դարձավ, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը լինելու է գլխավոր քաղաքական դերակատարը Հայաստանում, ու լինելու է ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը: Հետևաբար, նոր վարչապետի թեկնածությունը […]

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրամոր` Մարիամ Աստվածածնի հղության տոնը:  Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: […]

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների

Դեկտեմբերի 9-ին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Բեռլին։ Նույն օրը կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեցին, որ երկու երկրներն էլ շահագրգռված են երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։ Շնորհակալություն […]

ՔԿՀ ծառայողը գործընկերներին անհիմն մեղադրել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2015 թվականի նոյեմբերի 9-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հայտնել է, որ 2015 թվականի մարտին նույն հիմնարկի ծառայողից ամսական 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար: Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Բացի այդ, ինքը նույն […]

«Ոնց էր ցինիկաբար արդարացնում Մարտի 1-ի վայրագությունը … »

Վարդան Օսկանյանն անողոք քննադատության է ենթարկել հանրաքվեն: Մարդ է, թերություն է տեսել` բարձրաձայնել է: Իր սահմանադրական իրավունքն է, ուղղակի, որ հիշում եմ` նա ոնց էր ցինիկաբար արդարացնում Մարտի 1-ի վայրագությունը … Ինքը գոնե հիմա ազատության մեջ է ու մեծ-մեծ խոսում է, իսկ ես ու ընկերներս բանտում էինք…, գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Ինչ գրանցվեց վերահաշվարկի արդյունքում

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում <<Այո>> քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, <<Ոչ>> քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է  մեկով: Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի […]

Զգուշացում վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շուռնուխի-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:  Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է:                                         […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի