Երզնկայի Սբ. Աստվածածին եկեղեցին հայտնվել է գանձախույզների թիրախում
Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) նահանգի Դեքիրմենքյոյ գյուղում գտնվող հայկական Սբ. Աստվածածին եղեղեցին վերջին օրերին զգալի վնասներ է կրել գանձ որոնողների գործողությունների հետևանքով, գրում է Ermenihaber.am-ը:
1800-ականներին կառուցված եկեղեցին պատերին ու հատակին փորած անցքերի հետևանքով կիսավեր վիճակում է հայտնվել:
Գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրունը հայկական «Ակոս» թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել են դեռևա 5 տարի առաջ:
Գյուրունը հաղորդել է, որ սրանից որոշ ժամանակ առաջ ժանդարմերիայի աշխատակիցները եկել և կողպել են եկեղեցու դուռը, սակայն դա էլ չի խանգարել գանձ որոնողների կողմից վերջին օրերին եկեղեցին մշտական կեցության վայրի վերածելուն:
Նշվում է, որ Երզնկա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցին պետք է վերակառուցվեր նահանգապետարանի կողմից, սակայն նահանգապետի փոխվելուց հետո այդ ուղղությամբ որևէ քայչ չի արվել:
Կայքը հաղորդում է նաև, որ եկեղեցու 2-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել, սակայն շենքը մեծամասամբ ավերված չէ, և վերանորոգման դեպում` հնարավոր է վերականգնել նախկին տեսքը: