18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա. Հայկական ժամանակ

«Հայաստանը շուտով նոր տեղական ավիափոխադրող կունենա։ Այդ կապակցությամբ մի քանի կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ հավելելով, որ գարնանը արդեն լիարժեք տեղեկատվություն կլինի այդ մասին։
Հետաքրքրվեցինք, թե ո՞ր ընկերությունների հետ են բանակցություններ անցկացվում։ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարն ասաց, որ անուններ տալ չի կարող, քանի որ հնարավոր է մեկ շաբաթից այդ ընկերությունը բանակցությունից դուրս գա։
Արդյոք նոր ստեղծվող ավիաընկերությունը կկոչվի «Արմենիա», թե ոչ Գրձելյանը դժվարացավ ասել։ Նշենք, որ երեկ վրացական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակում է եղել, որ Airzena-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին նախագահ Թամազ Գաիաշվիլին և գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը նոր ավիաընկերություն են ստեղծում Հայաստանում։ Ըստ վրացական պարբերականի այն կկոչվի Armenia, իսկ անձնակազմի մեծ մասը կհամալրվի Airzena–ի աշխատակիցներով։
Մեր հարցին արդյոք հրապարակումը իրականությանը համապատասխանո՞ւմ Է Գրձելյանը պատասխանեց, որ Հայաստանում ձևավորվում Է նոր ավիաընկերություն, սակայն մանրամասները, այդ թվում հիմնադրողի անունը, դեռ հայտնի չեն։ Գրձելյանը նկատեց, որ Airzena-ն Հայաստանում աշխատում Է, և միգուցե բանակցություններ են վարվում ուղղությունները և թռիչքների հաճախականությունը ավելացնելու ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերում Է ավիաընկերություն հիմնելուն, ապա վտքր-ինչ անհավանական Է համարվում, որ Airzena-ի նման փոքր ավիաընկերությունը շուկայում առկա ծանր պայմաններում ընդլայնվելու հնարավորություն ունենա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ