01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԲՀԿ-ն հրավեր դեռ չի ստացել

Օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ իրենք սկզբունքորեն ընդունել են` իշխող կոալիցիայի մաս կազմելու ՀՀԿ-ի առաջարկը: ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն նման հրավեր չի ստացել:

Խոսելով կոալիցիա կազմելու պատրաստակամության մասին՝ Բաբայանն ասաց, որ կուսակցության կարծիքը և գործունեությունը ավելի հստակ և պարզ կլինի մոտակա օրերին: Իսկ եթե կոալիցիայի մաս կազմելու առաջարկ լինի, ապա ինքն անձամբ դրական կվերաբերվի այդ գործընթացներին: Բացի այդ` պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ի նման քայլ անակնկալ չէր իրենց համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ