25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոլդովայում նոր կառավարությունը գիշերային փակ, գաղտնի արարողության ժամանակ երդում է տվել /վիդեո/

Մոլդովայում նոր կառավարությունը գիշերը կայացած փակ ու գաղտնի արարողության ժամանակ երդում է տվել, տեղեկացնում է “Интерфакс”-ը։

Նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Իոն Պեդուրարուն հաստատել է, որ «կառավարության նոր կազմի երդմնատվության արարողությունը կայացել է Պետական նստավայրում՝ նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի ներկայությամբ»:

«Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կլինի կոմպետենտ եւ կկարողանա կայունացնել երկրի տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը: Նա կաբինետին հաջողություններ է մաղթել խորհրդարանի հետ համագործակցության հարցում՝ եվրոպական բարենորոգումների իրականացման համար»,- ասել Էէ Պեդուրարուն:

Երեկ Մոլդովայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել Պավել Ֆիլիպի գլխավորությամբ կառավարության հաստատման դեմ: Ակցիայի մասնակիցները պահանջում են խորհրդարանի որոշման չեղարկում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ