06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այդ մենք չէ, որ պետք է ներողություն խնդրենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը CNN International-ին հարցազրույց է տվել, որում ասել է, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից Սիրիայում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար: «Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք: Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: […]

Բեմադրությո՞ւն /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահ է՝ իշխանությունները բեմադրություն անելու կարիք կամ անհրաժեշտություն  չունեն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե մամուլում որոշ տեղեկություններ կային, որ Նորք Մարաշում ձերբակալված ենթադրյալ ահաբեկիչների վնասազերծումը շինծու բեմադրություն էր և արված էր ռուսական կողմին հաճոյանալու համար՝ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «ՀՀ-ն որևէ հաճոյանալու հարց չունի ոչ ռուսական կողմին, ոչ մեկ այլ […]

Վախենո՞ւմ են /վիդեո/

ՀՀԿ-ն կարծում է, որ քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք մասնակցում են Սահմանադրական զարգացումներին մնալու են օրենքի շրջանակների մեջ և թույլ չեն տալու իրենց որևէ բան, որը կանցնի օրենքի թույլատրված գիծը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք իշխանությունները վախենում են ընդդիմադիրների ճնշումներից: Նաղդալյանը վստահեցրեց, որ իրենք […]

Ոստիկանությունը՝ արգելված առարկաների հայտաբերման մասին

Ոստիկանությունը երեկ միջմարզային ճանապարներին խստացված վերահսկողություն էր սահմանել: Henaran.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք ոստիկաններն ինչ-որ մի վտանգավոր կամ կասակծելի բնույթի առարկա են գտել վերահսկողության ժամանակ: Մալխասյանը հորդորեց հետևել իրենց պաշտոնական կայքին, որտեղ իրենք տեղադրում են տեղեկություններ: Արձագանքեցինք, որ արգելված առարկաների վերաբերյալ տեղեկություն չկա, ի պատասխան Մալխասյանն ասաց. «Այնպես չէ […]

Քննիչի անփութություն դեպքի մասով քրգործ է հարուցվել

Տավուշի մարզի դատախազի զեկուցագի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնից ստացված գրության հիման վրա Արթուր Մ.-ի՝ Դիլիջան քաղաքի Աթաբեկյան փողոցի 18 տանը  խուզարկություն կատարելու՝ դատարանի կողմից թույլտվություն ստանալու վերաբերյալ որոշման կատարումը հանձնարարել […]

Ո՞վ կդատի

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանների պաշտպանները գործին ծանոթանալուց հետո միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Գործի ծանոթության ժամանակ պաշտպանյալների համար անակնկալ նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք մինչ այդ ստվերում էին: «Մենք մի շարք միջնորդություններ էինք ներկայացրել որոնք մերժվել են, այնպես […]

Ինչպես է պետք լվանալ միսը․ օգտակար խորհուրդներ

Միսը պետք է արագ լվանալ հոսող ջրի տակ, այն չի կարելի է թողնել ջրում, այլապես կկորցնի իր կարևոր համային որակները: Հավի միսը կկեղևապատվի, եթե տապակելիս վրան ջրով բացած կիտրոնահյութ ցանեք: Բրնձի հատիկները հեշտությամբ կանջատվեն միմյանցից, եթե եփելիս մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնեք: Համեմունքները պետք է ճաշին ավելացնել ամենավերջում, որպեսզի ուտեստը պահպանի համն ու բույրը: […]

«Սննդային շղթան՝ դպրոցի բակում»

«Բնական միջավայրը և ես» կրթական ծրագրի հերթական փուլը՝ «Սննդային շղթան՝ դպրոցի բակում» ենթածրագիրն է մեկնարկել Երևանի հ. 87 միջնակարգ և Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը համատեղ իրականացնում են «Բնական միջավայրը և ես» կրթական […]

Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը

Նախարար Նալբանդյանի ելույթը Արևելյան գործընկերության նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը Հարգելի Գեորգի, Հարգելի Յոհաննես, Հարգելի Էլգա, Հարգելի գործընկերներ, Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության խթանման և խորացման գործում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և […]

«Հերիք է ավանակի տեղ դնեն» /վիդեո/

«Գերակա շահի զոհերից ենք, արդեն 8 տարի ապրում ենք վարձով: Պայմանագրով նշված էր, որ 3 տարի հետո մեզ տուն կտան, բայց հետո էլի 3 տարով հետաձգեցին: Մեր տան վարձերը ուշացնում են, զզվացնում են, էլ ներվեր չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի 33 թաղամասի բնակչուհի Նունե Կարապետյանը: Կարապետյանը նշեց, որ բնակիչները այլևս համբերել չեն ցանկանում ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի