Արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել. Հրայր Թովմասյանի արձագանքը /վիդեո/
«Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ որոշակի հրապարակայնություն կստանա»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին քննարկումներին, Թովմասյանը պատասխանեց. «Ասում են` կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի, կա խնդիր, պետք է հասկանալ այդ ամբողջ պրոցեսները, իրացնել Սահմանադրությունը, որից հետո քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն»:
Հարցին, թե ՀԱԿ-ը մի շարք առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես, ընտրական պրոցեսի լիարժեք վերահսկման համար առաջարկում է ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել և ընդունել ընդդիմության կետերը, Թովմասյանն ընդգծեց, թե չի ցանկանում առանձին անդրադառնալ առաջարկներին, սակայն ընտրական պրոցեսի վերահսկման մեխանիզմներն էլ ավելի են բարձրանալու:
Մանրամասները՝ տեսանյութում: