ԱԺ նիստին` ուղիղ միացում
Պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական թեմային: Նա տեղեկացրել է, որ նախօերին ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը հերթական անգամ խախտելու մասին իրազեկվել են դաշնակից երկրների արտգործնախարարները, միջազգային պատկան հաստատությունները, այդ թվում և ՆԱՏՕ-ն: Անկարայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն և պատշաճ կարգով նախազգուշացվել, գրում […]
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Ուրասար–Կաթնաղբյուր, Մեղվահովիտ–Տաշիր ևեւ Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ տարածքից) ավտոճանապարհները: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի–Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթեւեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ […]
Նորք -Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հետ դեռևս 2013 թվականին Henaran.am-ը հարցազրույց է հրապարակել, որտեղ բացառիկ մանրամասներ կան: «13 օր Աղդամի բանտում հացադուլի մեջ եմ եղել, բայց մի տարբերությամբ՝ հիմա պայմաններն են փոխվել, էնտեղ էքստրեմալ պայմաններ էին, կես բաժակ ջուր էին տալիս օրվա մեջ ու ռեժիմով ծեծ […]
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում՝ Փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց […]
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 77 հոգու, ավելի քան 100 վիրավոր կա։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկրական խմբավորումը։ Նշվում է նաեւ, որ զոհերի թվում կանայք եւ երեխաներ կան։ Հունվարի 31-ին երեք պայթյուն է որոտացել Դամասկոսի մերձակայքում. դրանցից մեկը հեռակառավարվող էր, երկուսն իրականացրել […]
Ֆեյսբուքյան օգտատեր Լիդա Վարդանյանը Facebook սոցիալական ցանցի «Ինձ պետք ա էսինչ բանը» խմբում հադես է եկել սկանդալային հրապարակմամբ, որով մեղադրել է Yerevan City խանութների ցանցի սեփականատերերին զինվորների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթակա խտրացրած կաթ վաճառելու մեջ։ Վերջինս նաեւ հրապարակել է խտացրած կաթի պիտակի լուսանկար ու մեկնաբանել․ «Տեսեք ինչ խայտառակություն ա տիրում Yerevan City-ում (ներքևի տողը կարդացեք)»։ Ավելի […]
Պորտուգալական Մայդեիր կղզու բնակիչներն սարսափել են՝ երկնքում նկատելով ամպը, որը հսկայական բռունցք էր հիշեցնում՝ կրակից արված։ Օգտատերը, ով առաջինն է լուսանկարը տեղադրել համացանցում, այն անվանել է «Աստծո հրե ձեռք»։ Մարդիկ սա անվանել են «նշան վերեւից», մինչդեռ գիտնականները սովորական երեւույթ են անվանում։
Հայաստանի իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ.. ռազմավարական ծրագրով նախատեսվում է ներդնել պրոբացիայի ծառայություն, որի հայեցակարգն արդեն պատրաստ է: Համակարգի հիմքում դրված է եվրոպական երկրների նմանատիպ փորձը: Թարգմանաբար «պրոբացիա» նշանակում է փորձաշրջան, փորձություն: Այսօր հանցագործություն կատարած անձին պետությունն ազատազրկում է, կտրում աշխատանքից, ընտանիքից, շրջապատից՝ նրան հնարավորություն չտալով փոխհատուցել տուժողի վնասը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ «պրոբացիան բնույթով […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է մեղադրել այն բանում, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ չընդունվեց։ «Հենց համանախագահների սադրիչ գործողությունների արդյունքում ձայները չհերիքեցին, որպեսզի բանաձեւն անցներ»,- ասել է նա՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են ոչ թե հարցի կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ […]
























