Խստորեն կիրառեք օրենքով սահմանված տուգանքները. քաղաքապետ
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի […]





































