27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենաանցանկալի սցենարը

ՌԴ Կոմունիստական կուսակցության կենտկոմի փոխնախագահ Վալերի Ռաշկինը և  այս կուսակցության կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը  առաջարկ են ներկայացրել՝ պահանջելով չեղարկել 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը։ Պատգամավորներն այս առաջարկով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին: Ըստ որի` Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ Թուրքիայի գրաված բոլոր տարածքների նկատմամբ։ Իսկ Թուրքիան հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Հարավային ռազմական օկրուգի զորքի, Օդադեսանտային զորքի ռազմատրանսպորտային ավիացիայի առանձին միավորումներում մարտունակության ստուգումներ են սկսվել։

Շոյգուն նշել է, որ ստուգման ընթացքում հարկավոր է ռեալ  գնահատել տարբեր բնույթի ճգնաժամային իրավիճակներին հակազդելու՝ Հարավային ռազմական օկրուգի պատրաստությունը:

Բնականաբար, պատահական չէ, որ այս թոհուբոհը սկցվեց ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո։ Իսկ նմանատիպ  զարգացումներն ստիպում են մտածել՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս առճակատում լինի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև՝ ընդհուպ մինչև ռազմական բախում։ Ի վերջո, ի՞նչ զարգացումների պետք է սպասել։ Թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ  Նարեկ Գալստյանի հետ։

-Պարոն Գալստյան, ի՞նչ եք կարծում, Պետդուման ինչպե՞ս կարձագանքի  Վալերի Ռաշկինի և  Սերգեյ Օբուխովի՝ 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը  չեղարկելու առաջարկին։

-Չեմ կարծում, որ Պետդուման կընդունի օրենք, ըստ որի՝ կչեղարկվի այդ պայմանագիրը, քանի որ դրանից հետո Ռուսաստանի համար անցանկալի հետևանքներ  կարող են լինել։ Իսկ զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելն ու դրան ուշադրություն դարձնելը, կարծում եմ, նորմալ է, քանի որ ռուս-թուրքական հարաբերություններն այսօր շատ լարված են։

Բայց ես չէի փոխկապակցի Պետդումայում արված այդ առաջարկը և ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը։ Չեմ կարծում, որ Ռուսաստանն այս պահին նպատակադրվել է Թուրքիայի հետ պատերազմ սկսել։ Այժմ դիմակայություն կա, բայց ըստ իս՝ ռազմական գործողություններ չեն սկսվի։

Իսկ այդ պայմանագիրը չեղարկելու առաջարկը քայլ է, որով Ռուսաստանը Թուրքիային հիշեցնում է, որ կան չօգտագործված լծակներ։ Չմոռանանք, որ Ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ էլ քննարկումներ եղան։ Բայց, ինչպես տեսանք, օրենք չընդունվեց։ Այսինքն՝ նորմալ է, որ այսպիսի քննարկումներ լինեն, բայց կարծում եմ՝ գործնական քայլեր չեն արվի։ Պայմանագիրը չեղարկելու հարցը Պետդումայում չի դրվի, այսինքն՝ դրա մասին քննարկումներ կլինեն, բայց  այդ պայմանագրի  չեղարկման մասին օրենք չի ընդունվի։

-Անցյալ շաբաթ  քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը նշել է, որ ռուս զինվորականներն անհամբերությամբ սպասում են, թե երբ են թուրքական ինքնաթիռները խախտելու Հայաստանի սահմանը, որպեսզի խոցեն դրանք: Հնարավո՞ր է, որ Հայաստանը դառնա ռազմական գործողությունների թատերաբեմ։

-Հայաստանի համար դա ամենաանցանկալի սցենարն է։ Մեր երկրի համար լավագույն պարբերակն այն է, որ եթե հանկարծ լինեն ռազմական գործողություններ, գոնե դրանք մեր սահմաններից հեռու լինեն։ Այս տարբերակն, իհարկե չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում։ Չեմ կարծում, որ այս պահին Թուրքիան ու Ռուսաստանը  ռազմական առճակատում կսկսեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ