27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցնցում ֆինանսական շուկայում. Հայկական Ժամանակ

Երեկ կեսօրից հետո միջազգային շուկայում հզոր ցնցումներ արձանագրվեցին, որոնք անմիջապես արտացոլվեցին Հայաստանի ֆինանսական շուկայում: ՀՀ Կենտրոնական բանկը երեկ ավելի քան 15 միլիոն դրամ նետել է շուկա` ցնցումները հարթելու նպատակով:

Կեսօրից հետո հրապարակվեց համաշխարհային էներգետիկ գործակալության զեկույցը, որ միջազգային շուկայում կա նավթի զգալի ավելցուկ եւ այն շարունակում է մեծանալ: Դրանից հետո նավթի գները կտրուկ անկում ապրեցին: Մեկ-երկու ժամվա ընթացքում մեկ բարելի գինը 34 դոլարից հասավ 30 դոլարի: Դրան անմիջապես արձագանքեց ռուսական ռուբլին, որը կտրուկ արժեզրկվեց: Մեկ դոլարի գինը Մոսկվայի բորսայում  հասավ 80 ռուբլու այն դեպքում, երբ նախօրեին 77 ռուբլի էլ չէր կազմում: Հենց ռուբլու արժեզրկումն է պատճառ հանդիսացել, որ դրամի վրա ուժեղանա ճնշումը եւ ԿԲ-ն ստիպված է եղել չեզոքացնել այդ ալիքը:

Սակայն սա ընդամենը առիթ է: Դատելով ԿԲ-ի հրապարակած ցուցանիշներից եւ բանկերից ստացված տեղեկություններից, վերջին օրերին մեր շուկայում նկատվում է դոլարի դեֆիցիտ: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ դեֆիցիտը մեծ չէ, եւ ԿԲ-ի իրականացրած ինտերվենցիան թերեւս կբավարարի, որ առաջիկա օրերին դրամը չարժեզրկվի: Բայց շատ բան կախված է նաեւ միջազգային շուկաներում արձանագրվող վայրիվերումներից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ