26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը սկսել է էլեկտրաէներգիայի տարանցումը Ռուսաստանից Հայաստան

Օրեր առաջ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգը» սկսել է Ռուսաստանից Հայաստան եւ Ադրբեջանից Թուրքիա երկու ուղղություններով  տարանցիկ միջանցքի գործառույթի իրականացումը։ Այդ մասին տեղեկացնում է «Գրուզիա Օնլայն»-ը։ «Փետրվարի 5-ին սկսվել է Ռուսաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տրանզիտը։ Այն օրական կազմում է միջինում 30 մեգավատ հզ որություն։ Փետրվարի 7-ին սկսվել է Ադրբեջանից Թուրքիա մոտ 80 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիայի տրանզիտի իրականացումը»,- նշվում է […]

Եվրոն եւ ԱՄՆ դոլարը պահպանում են իրենց դիրքերը

Այսօր նույնպես նկատվել է փոխարժեքի տատանումները հայաստանյան ֆինանսական շուկայում: Փոխարժեքի բարձրացում է նկատվել միայն  ԱՄՆ դոլարի  եւ ԵՄ երկրների պաշտոնական փոխարժեք եվրոյի մոտ: Ռուսական ռուբլին ըստ ՀՀ ԿԲ-ի իջել է 2  լումայով: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 493  Եվրո 552  ՌԴ Ռուբլի 6.5

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:   Մայրաքաղաք Երևանում` փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`   13.30C (1996 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`      -22.00C (1968 թ.) • Օդի միջին օրական […]

Մեքենաների վրա ապօրինի հարկեր են դրվել. Հայկական Ժամանակ

Ավելի քան 1 տարի ՀՀ հարկային մարմինները մեր քաղաքացիներից մեծ ծավալի ապօրինի հարկեր են գանձել: Սա պարզվեց երեկ ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի մի ուշագրավ հայտարարությունից: ԵՏՄ նախարարի ասելով, Հայաստանի այդ կառույցին միանալուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է գանձվի ավելացված արժեքի հարկ: Այս մասին նա հայտարարել է երեկ […]

Նվաստացրել է մորը, դաժանաբար ծեծել է քաղցկեղով հիվանդ կնոջն ու խոշտանգել է 2 որդիներին. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Գալուստ Մ.-ի գործի դատական քննությունը: Կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել: 36-ամյա Գալուստը բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ, այժմ արդեն հանգուցյալ կնոջ նկատմամբ, ինչպես նաև խոշտանգել է իր երկու անչափահաս որդիներին: Առաջին երկու տուժողների մասով Գալուստի քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողների ու […]

Թուրքական թերթը ներկայացրել է Ադրբեջանի ճիշտ քարտեզը` առանց ԼՂՀ տարածքի

Զբոսաշրջության համաշխարհային ֆորումի (World Tourism Forum)  գլխավոր նիստի շրջանակներում փետրվարի 4-ին Ստամբուլում կազմակերպվել է նախարարների հանդիպում, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Մակեդոնիայի, Գանայի ներկայացուցիչները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական առաջատար «Sabah» թերթի կայքում թեմայի առնչությամբ տեղ գտած լուրը ուղեկցվել է ուշագրավ լուսանկարով: Միջացառման ընթացքում արված լուսանկարում պատկերված են մասնակից երկրների ներկայացուցիչ նախարարները, որոնց թիկունքում երևում են […]

Այսպիսի հոգեւորական չէինք տեսել /վիդեո/

Տեսանյութում Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանն է: Նա իր համայնքի հավատացյալների սրտակից ընկերն է, խորհրդակիցն ու սիրելին, ում մեջ կարելի է տեսնել ու զգալ Հիսուս Քրիստոսի սերը, որով մեր Տերը գրավեց ողջ աշխարհը: Առաջարկում ենք դիտել տեսանյութը: 

Այս պահին օմբուդսմենի գրանցված թեկնածուները երկուսն են

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 12-ին տեղի կունենա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կորոշվի, թե առաջադրված թեկնածուներից ում պետք է ներկայացնեն ԱԺ լիագումար նիստին: Քվեարկության կարգը, բնականաբար, տարբերվելու է մյուսներից։ Լրատվամիջոցներում շրջանառվում է օմբուդսմենի թեկնածուի  մի քանի անուն։ Իսկ  քանի՞  գրանցված ՄԻՊ թեկնածու կա այս պահին։ Հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է ԱԺ Պետական-իրավական […]

Արթիկ-Արագած ճանապարհահատվածը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի