26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ թվում՝ ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների […]

Լուրջ փորձություն

Անցած տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգեց նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից եւ չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Ամիսներ են անցել վարչապետի հորդորից: Մինչդեռ, նախարարներն այդպես էլ չեն հրաժարվում կառավարության հետնամուտքից դուրս գալու սովորությունից: Փաստորեն, վարչապետի հորդոր հրահանգը լուրջ փորձություն դարձավ եւ վարչապետի, եւ գործադիրի անդամների համար: Որքան էլ […]

Կրակոցներ Բերքաբերի ուղղությամբ

Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղն ու հայկական դիրքերը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Կրակոցները եղել են գիշերը ժամը 2-ի սահմաններում և եղել են բավականին ինտենսիվ: Գյուղապետի փոխանցմամբ՝ քաղաքացիներ չեն տուժել: Վնասվել է միայն գյուղացիներից մեկի տանը կից պատը, որը մասամբ կախվել […]

Թեժ պայքար դատարկ տեղի համար

Փետրվարի 9-ին ժամը 18-ին կլրանա Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների փաստաթղթային առաջադրման վերջնաժամկետը: Մինչ այդ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ՀՀ Օմբուդսմենի պաշտոնում առաջադրվելու համար: Նկատենք, որ ՄԻՊ-ի չորս թեկնածուի անուն է շրջանառվում. Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել է Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանն առաջարդել է Նարեկ Ալոյանի, ԲՀԿ-ն` […]

Մերկելը մեղադրել է Ռուսաստանին տասնյակ հազարավոր սիրացիների տառապանքի համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ներկայումս աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, մեղադրել է Ռուսաստանին տասնյակ հազարավոր սիրիացիների տառապանքի մեջ, փոխանցում է Reuters-ը։ «Վերջին մի քանի օրերին մենք ցնցված ենք տասնյակ հազարավոր մարդկանց տառապանքից, որը ռմբակոծությունների հետեւանք է, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- ասել նա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի նախագահին

Փետրվարի 8-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորեց հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշեց, որ Սերբիան կարևորում […]

Ռուսաստանում ԻՊ զինյալներ են ձերբակալվել․ նրանց առաջնորդը Թուրքիայից է

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են ձերբակալվել։ Նրանք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Մոսկվայում, Պետերբուրգում եւ Ուրալում: Ինչպես նշում են ռուսական լրատվաիջոցները, ձերբակալված ահաբեկիչների պարագլուխը Թուրքիայից էր ժամանել։ Նշվում է, որ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո ահաբեկիչները մտադրվել էին մեկնել Սիրիա` մարտական գործողություններին մասնակցելու համար:  

Գրենք հայերեն /վիդեո/

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու, իսկ 8-ը՝ ամբողջ աշխարհում անվտանգ համացանցի օրն է: Ոլորտի մասնագետները խոսել են գոյություն ունեցող խնդիրների մասին: Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն առաջարկում է ստեղծել էլէկտրոնային բառարան:«Ինտերնետ հանրություն» հկ փոխնախագահն էլ կարծում է, որ անվտանգության խնդիրը պետք է կարգավորել հայեցակարգային մոտեցմամբ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն […]

Այսպիսի ճանապարհային ոստիկաններ տեսե՞լ եք

Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, վերսկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի