04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է փետրվարի 8-ին մեկնել Թուրքիա՝ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրավերով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում Մերկելը կհանդիպի Դավութղլուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը և փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր:

Գևորգը պետք է ազատ արձակվի. պաշտպան

« Գևորգն իրեն լավ է զգում և այս պահին որևէ բանից դժգոհություններ չունի»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Անդրադառնալով  դատական գործընթացին պաշտպանն ասաց, որ Առաջին ատյանի դատարան միջնորդություն  են ներկայացրել, որպեսզի Գևորգին գրավի դիմաց ազատ արձակեն:  Շուտով դատաքննություն կնշանակվի և […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:    Մայրաքաղաք Երևանում` փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ին սպասվում են […]

Դրամն արժեզրկվում է

Հերթական անգամ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 1.29 դրամով, դառնալով՝ 493.70 դրամ, բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը 3.37 դրամով՝ դառնալով՝ 552.70 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով, դառնալով՝ 6.44 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 493.70  Եվրո 552.70  ՌԴ Ռուբլի 6.44

Մինսկի խումբը բավարարված չէ ստատուս քվոյով. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարարված չէ Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոյով: Այդ մասին Թվիթերի իր էում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք շարունակելու ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները»,- գրել է նա։

Հետաքրքիր եղանակային պրոցես Հայաստանում. Հայկական Ժամանակ

Հայաստանում եղանակային առումով երեկ բավական հետաքրքիր երեւույթ էր դիտվում: Հիդրոմետ ծառայության առավոտյան ժամը 10:00-ի տվյալներով Աշոցքում ջերմաստիճանը -17 էր, Իջեվանում` +15: Ստացվում է, որ իրարից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 2 կետերում նույն պահին ջերմաստիճանը 32 աստիճանով տարբեր էր: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը […]

Սամասուդ. Ժամանակ

ՀԺԿ նախկին համակիր, այժմ Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը Հայաստանում է իր վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումից հետո վերաբացված քո. գործի շրջանակներում 2014թ. ապրիլի 14-ին իրեն ծեծի ենթարկած և խոշտանգած Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ նախատեսված առերեսման համար: Նրան չի հետաքրքրում, որ իրեն ծեծի ենթարկողներն այսօր ոստիկանությունում բարձր պաշտոնյաներ են: «Եթե օրենքով չկարողանամ հաջողության հասնել, որ […]

Էլեկտրաէներգիան, փաստորեն, թանկացավ. Առավոտ

Անցյալ տարի ջահելներն ու բողոքավորները Բաղրամյան փողոցը տեւականորեն փակ պահեցին` պահանջելով անփոփոխ պահել էլեկտրաէներգիայի սակագինը: Բողոքն այնքան ազդեցիկ էր, որ իշխանավորները որոշակի խոստումներ տվեցին` աուդիտ եւ այլն: Հետո խոսակցություններ տարածվեցին առ այն, որ Սամվել Կարապետյանը մտադիր է սեփականացնել տվյալ ոլորտը` էլեկտրաէներգիայի սակագներն անփոփոխ պահելով: Այսինքն` մարդիկ հանգստացան` մտածելով, որ էլեկտրաէներգիան չի թանկանա: Այսինքն` պայքարը դադարեց: […]

Էրդողանի թիկնապահները ծեծել են էկվադորցի պատգամավորին ու կոտրել նրա քիթը /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Էկվադոր, որտեղ կրկին սկանդալային պատմության մեջ է ընկել։  Էրդողանին Էկվադորում քրդերի կողմնակիցները ընդունել էին բողոքի ակցիաներով եւ «մարդասպան» վանկարկումներով, ինչը բարկացրել է նրա թիկնապահներին, ու վերջիններս  հարձակվել են ցուցարարների վրա ու ծեծել նրանց։ Էրդողանի թիկնապահները ծեծել ու կոտրել են ցուցարարներից մեկի քիթը, ով, ինչպես հետո պարզվել է, Էկվադորի պատգամավոր Դիեոգո […]

Բազմաթիվ տների գողերը բացահայտվեցին

Հունվարի 30-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի Նարեկացու փողոցի մի տնից սննդամթերք և կենցաղային իրեր գողանալու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 1993 թ. ծնված Ռադիկ Ռ.-ն, 1992 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն: Վերջիններս կալանավորված են: Քննության ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի