26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է պատվիրել.Մհեր Սեդրակյանը համոզված է.Ժողովուրդ

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների կոնֆլիկտը սկսում է այլ երանգներ ստանալ: Բանն այն է, որ երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել, թե իբր փետրվարի 19-ի միջադեպը իշխանական ինչ-որ շրջանակների կողմից հրահրված է եղել:

Հաշվի առնելով Մհեր Սեդրակյանի անձը` նրա դեպքում «հրահրել» ասվածը ենթադրում է նրան մոտենալը եւ ցանկացած հարց տալը: Մհեր Սեդրակյանն այն պատգամավորների շարքին է դասվում, որոնց բավական է՝ լրագրողը մոտենա եւ որեւէ տհաճ հարց ուղղի, աղմուկը երաշխավորված է: «ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս Մհեր Սեդրակյանը իր դեմ կազմակերպված ինչ-որ սադրանքի մասին է ակնարկել:

«Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի՞ ասում, որ մեր միջից մարդ կա… ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի համ ընկերություն անել, համ ընկերոջը թիկունքից խփել»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ հրաժարվելով հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ