29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Թուրքիայից դաբաղի պատվաստանյութ է պատվիրել. Habertürk

Թուրքիայի կողմից դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող նորաստեղծ պատվաստանյութը կներմուծվի Հայաստան: Ըստ թուրքական «Haberturk» լրատվական ծառայության` դեկտեմբերին Թուրքիայում արագորեն տարածված և ավելի քան 100 անասունի վնասած դաբաղի հարուցիչի դեմ պատվաստանյութ ստանալու համար Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը աշխատանքներ է սկսել էր դեռ մեկ ամիս առաջ, գրում է Ermenihaber.am-ը: Ստացված պատվաստանյութը հավանության է արժանացել «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության» […]

Խախտեց 40- օրյա ավանդույթը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ քրեական վերջին սկանդալներում ոչ վերջին դերակատարություն ունեցած Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, որտեղ նշանակվել էր անցած տարվա նոյեմբերի վերջին։ Henaran.am-ը զրուցեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոյանի հետ, ով փաստեց, որ Տիգրան Խաչատրյանը պարտաճանաչ կատարել է իր վրա դրված տնօրենի օգնականի պարտականությունները, սակայն  ազատման դիմում […]

Այդ դուք եք ստեղծել «Իսլամական պետությունը»․ լրագրողը հարձակվել է Քերիի վրա /վիդեո/

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի համար տհաճ միջադեպ է տեղի ունեցել Իտալիայում։ Քերին Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի վերջում խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից։ Այդ պահին լրագրողուհիներից մեկը հարձակվել է Քերիի վրա ու բացականչել․ «Այդ դուք եք ստեղծել Իսլամական պետությունը»։ Կնոջն անմիջապես հեռացրել են անվտանգության աշխատակիցները, իսկ […]

«Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա »

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցում կարծիք հայտնեց, թե  կոալիցիան լավ բան է: «Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»: Հարցին`Դաշնակցությունը կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, «Հանրապետական»-ը թուլացե՞լ է, Սարոյանը պատասխանեց. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, ամպայման պտի քանդվե՞նք»: […]

Թեկնածու չունե՞ն

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ դեռ ՄԻՊ- ի պաշտոնի համար  թեկնածու չունեն, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, խմբակցությունում կքննարկեն այդ հարցը: Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն իրենց թեկնածուներին:

ԻՊ ահաբեկիչները 4 գերու են գլխատել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները նախօրեին տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրել են, թե ինչպես էին պատրաստվել Եմենում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկին։ Տեսանյութում երեւում է նաեւ, որ ահաբեկիչները 4 գերու են գլխատում։ Թե ովքեր են մահապատժի ենթարկվածները, հայտնի չէ։ Նրանք հնարավոր է՝ հենց ԻՊ անդամներ են։ Ահաբեկիչները մեկ անգամ չէ, որ մահապատժի են ենթարկել իրենց իսկ […]

Ինչու Հայաստանում բենզինը չի էժանանում /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ՀՀ  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հիշեցրել է, որ վերջինիս հանձնարարել էր ուսումնասիրել դիզվառելիք-բենզինի շուկան ու ներկայացնել առկա իրավիճակը: Հիշեցնենք՝ երեկ հայրենի պատգամավորները ԱԺ-ում եւս մեկ անգամ բարձրաձայնեցին առկա խնդիրը, որ աշխարհում վառելիքի գները նվազում են, մինչդեռ մեզ մոտ բենզինը շարունակում է մնալ նույն գնին կամ մեկ- մեկ թանկանալ: Ըստ […]

Շփման գծում զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են դարձել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոդված է հրապարակել The Huffington Post-ում՝ «Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» վերնագրով։ Հոդվածում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Շտայնմայերը նշել է, որ նման սառեցված հակամարտությունները այդ շրջաններում բնակվող մարդկանց համար մեծ դժվարություններ են առաջացնում «Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են […]

Ցինիզմ է. Նաիրա Զոհրաբյանը մասնակցում է սպանված կուրսանտի դատին /վիդեո/

Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նշենք, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում: Այսօր դատական նիստին մասնակցում է նաև ԱԺ […]

2020-ին չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն

Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանդիսանում են լրջագույն մարտահրավեր առողջապահական համակարգի համար: ԱՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի