15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճշմարիտյանն էլ /վիդեո/

«Շաբաթվա վերջին պարզ կլինի»,-այսօր Կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողի հարցին, արդյոք նախարարը լքում է պաշտոնը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարը նշեց, թե շտապում է, չի կարող մեկնաբանություններ անել: Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ ինքը ամեն բան ասել է արդեն: Նշենք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ըստ մամուլի հրապարակումների, տրվելու է Դաշնակցությանը: Մանրամասները՝ […]

Մահացած 22-ամյա տղայի հայրը սպառնում է պայթեցնել ինչ-որ անձանց

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ այսօր առավոտյան մահացել է նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ է […]

Համալիրի վաճառքի գործարքը չեղյալ հայտարարվեց

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց չեղյալ ճանաչել կառավարության` 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը: Նախատեսված է սույն որոշումն […]

Մինսկյան համաձայնագրերը՝ իբրեւ ճանապարհ Լեռնային Ղարաբաղի համար

Ղարաբաղյան հակամարտության գծում իրավիճակը շարունակում է բարդանալ, կիրառվում են ծանր ռազմառեխնիկաներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ, գրում է russiancouncil.ru-ն։ Ներկայիս ստատուս-քվոն կոնֆլիկտի ֆոնին առանձնանում է ոչ հաստատակամությամբ, այդ պատճառով էլ Մադրիդյան սկզբունքների իրականացումը կորցրել է իր արդիականությունը։ Նման պայմաններում առավել նպատակահարմար է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ կողմերի միջեւ հաձայնություն կնքել՝ շփման գծից ծանր եւ […]

Փորձ է արվում նսեմացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը

  Վերջին  շրջանում  զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան»  հասարակականկազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված,  որով  փորձ է արվում կասկածիտակ դնել Երվանդ  Քոչարի համահեղինակությունը: Հայտարարության հեղինակներն  իրենց խոսքն ավելի լսելիդարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված ԵրվանդՔոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանականընկերությունը: «Զվարթնոցի արծիվ» քանդակը […]

«Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը կարևորվեց

ՀՀ Կառավարության հերթական նիստում այսօր հաստատվեց «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման 2016թ ծրագիրը: Որոշումն արձանագրային է, այն մշակելիս հաշվի են առնվել «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների իրականացման 2012-2015թթ. արդյունքները, դրանց հիման վրա մշակվել են 2016 թվականի ծրագրի իրականացման սկզբունքները: Ծրագրի նպատակն է հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությունը օժանդակելը, համայնքներում […]

Օրվա փոխարժեքը

Վերջին մեկ օրում հայաստանյան ֆինասական շուկայում ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.85 դրամով, դառնալով՝ 495.09 դրամ, բարձրացել է նաև եվրոյի փոխարժեքը 4.71 դրամով՝ դառնալով՝ 557.72 դրամ, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը՝ 6.29: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495.09  Եվրո 557.72  ՌԴ Ռուբլի 6.29

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել․ ԱՄՆ ազգային հետախուզության հաշվետվություն

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը ներկայացրել է իրենց հաշվետվությունը, որում նշվում է, որ ԱՄՆ հետախուզությունը չի բացառում, որ  2016-ին ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել։ Հաշվետվության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը 2015թ. բարձր է մնացել։ «Բաքվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվելու ցանկության բացակայությունը եւ Հայաստանի կողմից […]

Եղանակի տեսություն

  Հանրապետության տարածքում Փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:   Մայրաքաղաք Երևանում`  փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է ամպամածության ավելացում, հնարավոր է թույլ անձրև: Երևանի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի