25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախորդ փետրվարին Անթալիա է այցելել 8.307 ռուս զբոսաշրջիկ, այս փետրվարին` 55

Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում, գրում է Ermenihaber.am-ը:

Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ են ունենում: Խոսքը վերաբերում է հատկապես երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին` Անթալիային:

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` այս տարի փետրվար ամսին Անթալիա է մեկնել ընդամենը 55 ռուս զբոսաշրջիկ: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տավա նույն ժամանակահատվածում ռուս զբոսաշրջիկների կազմել էր 8.037:

Հայտնի տուրիստական կենտրոնը 2016-ի հունվար ամսին ընդհանուր առմամբ արձանագրել է զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկում, իսկ փետրվարին անկումը հասել է 39 տոկոսի:

Նշենք, որ Նախկինում Անթալիա հանգստի էր մեկնում տարեկան շուրջ 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ