16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պետք է բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը. Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:

ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դենիսենկոն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել է Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: ԱԺ փոխնախագահը վերընտրվել է միաձայն:

Էդուարդ Շարմազանովը նիստին հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.  «Ահաբեկչության եւ այլատյացության սպառնալիքն ԱՊՀ տարածաշրջանում իրական է, եւ դա հարկավոր է գիտակցել: Ես կոչ եմ անում բոլորիս համատեղել մեր ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում եւ իսպառ բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը»:

ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ընդգրկված երկրներից ոչ բոլորն են դատապարտում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

«Մենք՝ ԱՊՀ ՄԽՎ անդամներս, պետք է հասցեական դատապարտենք բոլոր նրանց, ովքեր սերմանում են այլատյացություն: Նախորդ տարվա նոյեմբերին ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփող համատեղ մամլո ասուլիսին մասնակցում էր նաեւ մի
պետություն, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման կապակցությամբ հրաժարվեց հանդես գալ որեւէ մեկնաբանությամբ: Նման վարքագիծն անընդունելի է. ահաբեկչությունը մարտահրավեր է մեզ բոլորիս համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

3

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ