24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Գևորգին

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ փետրվարի 24-ին, քննվում է Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Դատարանի դիմաց Գեւորգ Սաֆարյանին աջակցող մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել նրան եւ պատժել  ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ […]

Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Սիրիայում հրադադարի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հիմնական ուշադրությունը հատկացվել է սիրիական խնդրին, մասնավորապես, այն նախաձեռնությունների ու առաջարկությունների քննարկմանը, որոնք տեղ են գտել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները նշել են Ռուսաստանի եւ Իրանի հետագա համատեղ […]

Ինձ կկարոտեք, բայց ոչ երկար ժամանակ․ Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները Արմեն Աշոտյանին հարց ուղղեցին՝ եթե հնարավորություն լինի գործադիր վերադառնալ, ի՞նչ ոլորտ կնախընտրի վերջինս։ «Ես կարծում եմ, որ բավականաչափ հմուտ եմ որպեսզի կարողանամ թաքցնել այն, ինչ ուզում եմ արտահայտել»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը: «Վստահ եմ` Դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի, որովհետև կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեզանից շատերն իմ […]

Գևորգը կշարունակի կալանավորված մնալ

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ փետրվարի 24-ին, քննվում է Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր […]

Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում. Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին անգամը չէ, որ լինում է խորհրդարանում: «Յոթ երկարուձիգ տարիների ընթացքում իմ զգացողությունները չեն փոխվել, պարտքի գիտակցում ունեմ անգամ վերջին օրով»,- ասաց նա: Լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյո՞ք ցավ կամ ափսոսանք զգում է Աշոտյանը պաշտոնը թողնելիս, վերջինս պատասխանեց. «Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում»: Լրագրողները ներկայացրին […]

Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել, գրում է Vesti.Az-ը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա եւ սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ»,- ասել է նա՝ նշելով, […]

Հայաստանից հետ չեն կանչվել Mars-ի շոկոլադները

Նախօրեին Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Հոլանդիայի Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանը նշված արտադրության շոկոլադները ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որը չի մտնում այդ 55 երկրների մեջ: Այդուհանդերձ, հանձնարարվել է սահմանային վերահսկողության ժամանակ ուշադրություն դարձնել խնդրին:

Անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են․ 23 հոգի մահացել է

Առավոտյան Tara Air ավիաընկերության ինքնաթիռը անհետացել էր Նեպալի սարերում։ Հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները Մյագդի օկրուգում՝ որոնողա-փրկարարական գործողությունների սկսելուց չորս ժամ անց, հայտնում է INTERFAX.RU-ն: Ոստիկանության ներկայացուցիչ Պհուլ Կումար Տհապա Մագարի խոսքով, որն առաջիններից մեկն Է հայտնաբերել է ավիաաղետի վայրը, բեկորները գտնվում են դժվարամատչելի լեռնային շրջանում եւ ցրված են շուրջ 200 քառակուսի մետր տարածության վրա: «Կործանումից հետո տեղի […]

«Հայկյան» մրցամակաբաշխությունը 15 տարեկան է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի  կունենա «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն արդեն 15 տարվա պատմություն ունի։ Ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակներ կստանան 2015 թվականին երիտասարդության ոլորտում ակտիվ, ծավալուն աշխատանք իրականացրած ուսանողական, հասարակական կազմակերպությունները, երիտասարդական նախագծերը, երիտասարդներին աջակցած կառույցները և այլն։ Ավանդական անվանակարգերից բացի, կհանձնվեն նաև հատուկ մրցանակներ։ «Հայկյան» մրցանակաբաշխությունը նպատակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի