Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վայք–Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը: […]





































