13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վրաստանում «Սեր» ֆիլմն արգելել են․ այն պոռնոգրաֆիկ է ճանաչվել

Վրաստանում արգելվել է ֆրանսիացի ռեժիսոր Գասպար Նոեի «Սեր» ֆիլմը, որը սկզբում հայտնվել էր վրացական մի քանի կայքերում, սակայն հանվել է: Խնդիրն այն է, որ ֆիլմը պոռնոգրաֆիկ է ճանաչվել փորձաքննության արդյունքում, գրում է apsny.ge-ն։

 

«Մեր իրավապահները պահանջել են արգելել այդ ֆիլմը, քանի որ համաձայն Վրաստանի օրենսդրության՝ պոռնոգրաֆիայի տարածումն արգելված է: Իսկ մեր փորձագետները եզրահանգել են, որ Գասպար Նոեի «Սեր» ֆիլմը պոռնոգրաֆիկ ժանրի է»,- ասել է երկրի ՆԳՆ խոսնակ Տամտա Կոկելաձեն:

Հարկ է նշել, որ «Սեր» ֆիլմը նկարահանվել է 2015 թվականին։ Այն արժանացել է Կանի կինոփառատոնի մրցանակի` միասեռականների թեման կինոյում բարձրացնելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ