16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ-ում

Արժութային շուկայում այսօր դոլարն արժեւորվել է 0.50 դրամով` դառնալով 496.11 դրամ, եվրոն արժեզրկվել է 0,98 դրամով` դառնալով 554.40 դրամ: Սակայն ռուսական ոռւբլին արժեւորվել է 0.05 դրամով եւ դարձել՝  6.42 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 496.11  Եվրո 554.40  ՌԴ Ռուբլի 6,42    

Երեխան ընկել է եռացող խաշի կաթսայի մեջ. Հրապարակ

Փետրվարի 6-ին այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել 2.5 տարեկան երեխա՝ 11-12 տոկոս այրվածքներով, հիմնականում` ազդրերի հատվածում։ Այդ օրը տանը խաշ են պատրաստել, կաթսան դրել են հատակին, երեխան ընկել Է եռացող կաթսայի մեջ։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը

94 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին։ Վերջինը ծնվել է 1922թ. Եգիպտոսում: Նա 1992-1996թթ զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախկին գլխավոր քարտուղարի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ:

Կօրինաչափեն ՀԿ-ներին

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին լսումներ է կազմակերպելու` քննարկելու կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, ՀԿ-ների գործնեության օրենսդրական կարգավորումների շուրջ տեւական ժամանակ է անհամաձայնություն կա գործադիրի եւ հանրային սեկտորի միջեւ:

Արտաքսման կիրակի

Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2): Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: […]

Հարգանքի տուրք Վահագն Հովնանյանի հիշատակին

քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վահագն Հովնանյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի հիշատակին նվիրված միջոցառմանը: Վահագն Հովնանյանի ծննդյան օրվան նվիրված արարողության շրջանակում կատարվել է մեծ բարերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության և օծման կարգ: Այնուհետ ներկաները հարգանքի տուրք են մատուցել ազգային և հասարակական գործչի հիշատակին:  

Արագաչափերի տուգանքները չպիտի գերազանցեն նվազագույն աշխատավարձը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է` շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները։ 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվելու են նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Իսկ փետրվարի 22-ից գործարկվելու են Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում տեղադրված երկու արագաչափ […]

2016-ի ամենանորաձեւ գույները /ֆոտո/

Ոճաբանները պնդում են, որ հագուստի գունային համադրությունը նման է տարվա եղանակներին, օրինակ՝ աշնան սկզբին այն կորցնում է վառ գույները, սակայն ավելի խորություն է ստանում։   Այս աշնանը նորաձեւ է մուգ-փիրուզագույնը։ Այն իր մեջ տաք կանաչի ու ծովի ալիքների գույներն է համադրում եւ հիանալի է աշնան եւ ձմռան համար։ Անապատա-շագանակագույնը եւս աշնանը նորաձեւ է, ընդհանրապես՝ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի