25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ իրավիճակ Երևանում

Երեկ՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Ֆրունզեի փողոցի թիվ 135 տան մոտ գտնվող եռահարկ տանիքին մի երիտասարդ է կանգնել ու սպառնում է ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 18 փրկարարական ջոկատը: Ժամանել է նաև 1-03 շտապ օգնության խումբը, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Ավելյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ այդ քաղաքացին հանդիսանում է հաճախակի հոգեպես անհավասարակշիռ վիճակում հայտնվող 31-ամյա Ն. Վ.-ն, ով դրսևորում է ագրեսիվ վարքագիծ: Տևական ժամանակ հրշեջ-փրկարարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները համոզում էին նրան, որպեսզի ինքնասպանություն չգործի:

Այնուամենայնիվ, նշված ծառայությունների աշխատակիցներին հաջողվեց կանխել Ն. Վ.-ի ինքնասպանության փորձը, ով նախ՝ տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ այնտեղից էլ՝ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ