29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Մեր գրոսմայստերը սևերով պարտվեց

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» շախմատային տոնահանդեսում:

Ա խմբի մրցաշարի 3-րդ մրցափուլում մեր գրոսմայստերը սևերով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Նայերին: Տեղեկացնենք, որ   ռուս շախմատիստն ա այժմ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այս րցաշարում առաջին պարտությունը կրեց նաև հաղթանակով մեկնարկած Հայկ Մ. Մարտիրոսյանը: Վերջինս  երրորդ տուրում սպիտակներով զիջեց ռուսաստանցի Դանիլ Դուբովին:

Մեր երրորդ մասնակիցը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը,  առայժմ  այնքան էլ հաջող հանդես չի գալիս:Մրցաշարի մասնակիցների մեջ բարձր վարկանիշ ունեցող մեր շախմատիստը առայժմ վաստակել է 1,5 միավոր: Նա զբաղեցնում է 57-րդ տեղը: Ռոբերտը  4-րդ  մրցափուլում մրցելու է արգենտինացի գրոսմայստեր Ալան Պիկոտի հետ, որն անհամեմատ ցածր վարկանիշ ունի, սակայն լրացուցիչ գործակիցներով առայժմ 18 տեղով առաջ է մեր շախմատիստից:

Մրցացարի արդյունքերին ծանոթանալու համար հետևեք մեր հետագա հրապարակումներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ