03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլի ոստիկանները ռետինե գնդակներով ցրել են կանանց ցույցը /ֆոտո, վիդեո/

Երեկ Ստամբուլում, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կանայք դուրս են եկել ակցիայի՝ պայքարելով իրենց իրավունքների համար։ Ոստիկանները, սակայն, ցրել են ակցիան՝ կանանց նկատմամբ ռետինե փամփուշտներ օգտագործելով։ Ստամբուլի կենտրոն դուրս էին եկել հարյուրավոր ակտիվիստուհիներ՝ ձեռքներին մանուշակագույն դրոշներ, որոնք կանանց իրավունքների խորհրդանիշն են։ Սակայն ոստիկանները ցրել են ակցիան, կան մի քանի ձերբակալված կանայք։  

Ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների […]

Կարեւոր իրազեկում գազօգտագործողներին. iravaban.net

Բնական գազի մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում […]

Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծա՞նր է․ կինը հերքում է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում է՝ ծանր վիճակում։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ իրենց աղբյուրին հղում անելով։ Բժիշկներն ասում են, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսյական, լրագրողների հետ զրույցում համառորեն հերքում է այս տեղեկությունները։ «Հիմարություն։ Արմեն Բորիսովիչի վիճակը լավ է»,- ասել է նա՝ […]

Արտակարգ իրավիճակ Երևանում

Երեկ՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Ֆրունզեի փողոցի թիվ 135 տան մոտ գտնվող եռահարկ տանիքին մի երիտասարդ է կանգնել ու սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ […]

Մարտի 8-ին եղանակը ջերմություն կբերի

Մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻ նախարարությունը:Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ին կնվազի, իսկ 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 14-16, գիշերը` 5-7 […]

Լացելու վիճակ

«Ես ամբողջ կյանքում  5  հազար դրամից ավելի հոսանք չեմ ծախսել, բայց այս ամիս գնացի տվյալները ստուգելու` 27 հազար դրամ էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքեց Ժենյա Պողոսյանը`  Տիգրան Մեծի 29 Ա հասցեի բնակիչը: Պողոսյանը նշեց, որ իր կենսաթոշակը ընդամենը 25 հազար դրամ է ու վճարելով 27 հազար դրամ` հայտնվել է անելանելի վիճակում. «Դե ասեք ինչո՞վ ապրեմ: […]

Կարասինն ու Մամեդյարովը անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: «Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության թեմատիկային»,-նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ կողմերը քննարկել են նաև Կասպյան տարածաշրջանում միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի