24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սամոն 500 ա ուզում, ես 1000 եմ ուզելու»

ԱԺ -ում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում: ՀՀԿ-ական պատգամավորները միմյանցից օրինակ են վերցնում: Վերջերս  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ հարցազրույցներ տալու է 500 եվրոյի դիմաց: Այսօր էլ` մինչ ԱԺ նիստի մեկնարկը, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) դահլիճ մտնելուց առաջ լրագրողներին տեղեկացրեց, թե այսուհետ ինքն էլ է գումարի դիմաց հարցազրույց տալու. «Սամոն 500 ա ուզում, ես 1000 եմ ուզելու»: […]

Գարնանային արձակուրդ չի լինի /վիդեո/

Արմավիրի մարզի 10 դպրոցներում փետրվարի մեկին դասերը չեն վերսկսվել հեղուկ վառելանյութի պակասի  եւ համապատասխան ջերմաստիճան չապահովելու պատճառով: Այս դպրոցներում դասաժամերը կվերսկսվեն եկող երկուշաբթի: Այս մասին հայտնեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝  փետրվարի 1-ին դպրոցներում գրանցվել է 20-30 տոկոս բացակայություն, ինչը պայմանավորված է երեխաների հիվանդ լինելու հանգամանքով: Որոշ ծնողներ […]

Բախշյանն առաջարկում է այսպես հաղթահարել դասերի բացթողումները

«Կրթության մասին օրենքը սահմանում է հեռահար կրթության ձեւը: Բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետով: Ընտանիքների մեծ մասն ունի համակարգիչներ: Պետք է մտածել ինչպես նման դեպքերում օգտագործել հեռավար կրթության տարբերակը, որպեսզի երեխան տանը նստած՝ չկտրվի կրթական գործընթացից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանը առաջարկ ունի, որը կօգնի […]

ՀՀ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ տեղացած առատ ձյան, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Իսկ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը՝ մինչեւ Տաթևի խաչմերուկ: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է […]

Սիրիան, Ռուսաստանը և Իրանը միասին կոտորում են մարդկանց․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ունեցած ելույթի ժամանակ, խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադադարձությունների մասին, մեղադրել է Ասադի վարչակազմին սեփական ժողովրդին կոտորելու մեջ: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ կոտորածն իրականացվում է Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: «Դամասկոսի կառավարությունը 2011 թվականի մարտ ամսից սկսած իր ժողովրդի […]

Ողբերգական ավտովթար` կա զոհ

Այսօր՝ ժամը 12:25-ին, ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել  ավտովթար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որտեղ պարզվել է, որ «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել, որի հետուանքով վարորդ՝ 1963 թ. ծնված Հ.Հ.-ը տեղում զոհվել է:

Ընդունելություն արդարադատության նախարարությունում

  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանին: Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը եւ կարեւորել մի շարք իրավական ակտերի մշակման հարցում Հիմնադրամի ցուցաբերած օժանդակությունն ու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Թերեզա Թալհամերը նույնպես իր գոհունակությունն է […]

Դեսպա՞ն կգնա

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածված տեղեկատվությանը, որի համաձայն՝ առաջիկայում ԿԳՆ պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին: Նախարարը նշեց, որ չի մեկնաբանում այն տեղեկությունները, որոնք հրապարակված են մամուլում, քանի որ «նշանակում է մամուլը, հաստատում է մամուլը»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կա հավանականություն, որ Աշոտյանը նշանակվի դեսպան. «Դուք ուզում եք, որ ես […]

Ուշադրություն վարորդներին՝ ԱՊՊԱ-ն սպառնում է /վիդեո/

Ապպա համակարգն  արդեն 5 տարեկան է:Բյուրոն այսօր ամփոփել է անցած տարիների հաջողություններն ու բացթողումները: Ապպա համակարգի ներդրման ժամանակ առկա են եղել որոշակի վիճակագրական անորոշություններ, չի եղել պատահարների իրական վիճակագրություն:Մինչ համակարգի ներդրումը պատահարների թիվը տարեկան կտրվածքով 2 հազար էր, այսօր այդ թիվը հասել է 40-ից 45 հազարի, այսիչնքն պատահարները մոտ 20 անգամ ստվերային են եղել: Հայաստանի […]

«Փողոցային երաժիշտների օր» Երևանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Էրիկաս Պետրիկասի հետ: Հյուրընկալելով լիտվացի դեսպանին քաղաքապետ Մարգարյանը կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական Հարաբերությունները եւ ընդգծել լիտվական քաղաքների եւ, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Դեսպան Պետրիկասը նշել է, որ լիտվական կողմը եւս շահագրգիռ է Երեւանի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի