25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամլացված շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել Երևանի տարբեր հատվածներում

Ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում է թափառող շների ամլացում (ստերիլիզացիա): Ըստ այդմ, կենդանիները ենթարկվում են համապատասխան պատվաստումների՝  հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը,  ինչպես նաև հիվանդ և ագրեսիվ վարք դրսևորող շների որոշակի  տարածքներ ներթափանցումը կանխելու նպատակով: Ամլացված  շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել մայրաքաղաքի վարչական շրջանների առանձին […]

Բնակարան` յուրահատուկ պայմաններով

ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը և Առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր կազմակերպել են լսումներ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականներ ազգային ծրագրի թեմայով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է , որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները երկարաժամկետ են. «Դրանք չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ առարկայական արդյունքներ ապահովել, […]

Սրտի դեղապատ եւ ոչ դեղապատ ստենդավորման տարբերությունը /վիդեո/

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ սրտի ստենդավորման պետական ծրագրին: Կարևորելով ծրագիրը` սրտաբանը տեղեկացրեց` մոտավորապես 1500 հիվանդներ արդեն ստենդավորվել են անվճար հիմունքներով, և այդ հիվանդները մոտ 6 ամիս գտնվում են բուժհաստատության հսկողության տակ: «Ծրագիրը իրականացվեց բարձր մակարդակով և այն լուրջ օգնություն էր մեր ազգաբնակչությանը: Ծրագիրը շարունակվում է նաև այս տարի»,-ընդգծեց սրտաբանը: […]

Մեր գրոսմայստերը սևերով պարտվեց

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» շախմատային տոնահանդեսում: Ա խմբի մրցաշարի 3-րդ մրցափուլում մեր գրոսմայստերը սևերով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Նայերին: Տեղեկացնենք, որ   ռուս շախմատիստն ա այժմ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս րցաշարում առաջին պարտությունը կրեց նաև հաղթանակով մեկնարկած Հայկ Մ. Մարտիրոսյանը: Վերջինս  երրորդ տուրում սպիտակներով […]

Ինչ է նշանակում մեկ օրում 17 ցնցում. սեյսմոլոգի պարզաբանումը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գավառ քաղաքի 16 կմ դեպի հարավ-արևմտյան հատվածում գրանցվել է երկրաշարժ: Հնարավո՞ր է, որ ավելի մեծ մագնիտուդով երկրաշարժ գրանցվի շուտով և, ի վերջո, ո՞րն էր այս երկրաշարժի պատճառը: Այս հարցերի պատասխաններն ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի  հետ: ‹‹Այսօրվա երկրաշարժերը հարում են Ազատ-Սևան գոտուն: Տարբեր ժամանակներում […]

Թեղուտի հանքավայրի ազդեցությունը Շնող գետի որակի վրա. ահազանգ

Թեղուտի հանքավայրի ազդեցությունը Շնող գետի ջրերի որակի վրա Դարավոր անտառային էկոհամակարգի ոչնչացումից բացի Թեղուտի հանքավայրի շահագործումն առաջացրել է նաև այլ լուրջ բացասական հետևանքներ, որոնցից մեկն է հանքավայրին հարակից տարածքներում հոսով գետերի ջրերի որակի խիստ վատթարացումը։ Դրա վառ ապացույցները ներկայացված են ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանի «Շնող գետի ջրերի որակի դինամիկան 2009-2015թթ. ընթացքում» […]

Անցորդը ծեծել է 12-ամյա աղջկան բարձր երգելու համար

Թաթարստանում տղամարդը հարձակվել ու ծեծել է 12-ամյա աղջկան փողոցում։ Տղամարդուն դուր չի եկել, որ աղջիկն ընկերուհիների հետ բարձրաձայն երգել է փողոցում։ Աղջիկները դպրոց գնալիս են եղել, երբ տղամարդը նախ վիրավորել է նրանց, ապա հարձակվել աղջիկներից մեկի վրա ու սկսել ծեծել նրան։ Նրան դուր չի եկել, որ երեխաները բարձրաձայն երգում են։ Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են […]

Ազատամարտիկը 18 օր հացադուլի մեջ է

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից հացադուլի մեջ է: Աղասի Մարտիրոսյանի առողջական վիճակը անհանգստացնող է: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան՝ Լիանա Բալյանը: «Ես երեկ հանդիպել եմ իմ պաշտպանյալին: Նա շատ հյուծված ու հիվանդ տեսք ուներ՝ տասը կիլոգրամ նիհարել էր: Աղասին 3-րդ կարգի […]

«Սոցիալական ծառայությունների աշխատանքը պետք է լինի թափանցիկ». Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների և 12 վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել է ոլորտում 2015թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին հերթին կարևորել է սոցիալական աշխատակցի սրտացավ ու պատասխանատու վարքագծի դրսևորումը: «Թերևս ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը սոցիալապես զգայուն […]

Քոչարյանը երիտասարդ է, էներգիայով լի

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր   լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ  Ռոբերտ Քոչարյանն այժմ քաղաքական դաշտում  գտործող անձ չէ, բայց, անշուշտ, ճբնացառեց նրա վերադարձը մեծ քաղաքականություն: «Նրան չեմ տեսնում որպես քաղաքական պայքարի լուրջ մասնակից, բայց դա չի նշանակում, որ այդպիսին չի դառնա. ինչո՞ւ ոչ: Մենք նմանատիպ օրինակ` արդեն իսկ տեսել ենք, երբ ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի