30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հո՞ շառ չեն անում, ստացվել ա հիմա … գեներալը ներողություն կխնդրի /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ- ԲՀԿ պատգամավորների, նաեւ` իր ուրիշի փոխարեն քվերակելու հանգամանքին: Հարցին, թե  հնարավո՞ ր է, եթե իրեն խնդրեն քվերակել ուրիշի փոխարեն, քվեարկի, Սարոյանը նշեց. «Այ մարդ, մի օր էր, մի բան էր ստացվավ: Անդրադառնալով հարցին, թե  գործընկերները որոշում են կայացրել, որ խախտել եք էթիկայի նորմերը […]

Ինքնասպանության փորձ է կատարել

Նախօրեին ժամը 19.29-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով թիվ 9 դպրոցի մոտակայքում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղանքի զննման արդյունքում ինքնասպանություն գործող մարդ չի հայտնաբերվել: Դեպքի վայրում գտնվող բարեկամները հայտնել են, որ 1951 […]

Հայաստանում կստեղծվի ցողունային բջիջների լաբորատորիա

Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մասնագետները հերթական անգամ այցելել են ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ընթանում են Հայաստանում առաջին Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները: Այցելության ընթացքում, կապալառու «Renco Armestate» LLC, «Renco» SPA, «Acotec» […]

Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրը

Այսօր գրական աշխարհը նշում է Ամենայն հայոց բանասծտեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Վերջին տարիներին եհնց այս օրն նշում են նաեւ  գիրք նվիրելու օր է: Գիրք նվիրելու օրվա հետ կապված նշենք, որ դեռեւս տարիներ առաջ Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որոշում կայացրեց, որ փետրվարի 19-ին Հայաստանում նշվի, որպես համազգային տոն՝ Գիրք նվիրելու օրը: […]

«Էս ի՞նչ նախիր ա … ». միջադեպ լրագրողի եւ Մհեր Սեդրակյանի միջեւ /վիդեո/

Մինչ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկը խորհրդարանի միջանցքներում միջադեպ գրանցվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ  Ֆահրադյանի միջեւ : Լրագրողի խոսքով ՝ տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին, պատգամավորը նետել է. «Էս ի՞նչ նախիր ա … », ինչին արձագանքել է լրագրողը`պետք չէ վիրավորական արտահայտություն անել: «Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես,  արի գնանք իմ […]

Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Թուրքական «Gerçekgündem.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» (“Die Linke”)  և «Կանաչների» (“Die Grüne”) կուսակցությունները: Փետրվարի  24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կտրամադրվի 38 րոպե, գրում է Ermenihaber.am-ը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները […]

Մարդն իր հոգու մեջ մի տարածք պիտի ունենա, որը միայն իրենն է ու գրքինը

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Henaran.am-ն իր ընթերցողին կներկայացնի հարցազրույցների շարք, որտեղ քաղաքական գործիչները պատմում են, թե ովքեր են իրենց սիրելի հեղինակները, հերոսները և, իհարկե, նախընտրած գրքերը: Մեր զրուցակիցը ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն է. ‹‹Գրքեր կարդացել եմ դեռ փոքր հասակից: Մարդու մոտ միշտ նախասիրությունները փոխվում են տարիների ընթացքում: Մարդն աճում է, փոխվում: Խոսելով հայ գրականության մասին՝ […]

Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության հերթական՝ 12-րդ տարելիցը։ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Նախադեպը չունեցող գազանային սպանությունը կատարվել էր Եվրոպայի կենտրոնում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին […]

Սպասվում է Հռոմի Պապի այցը Հայաստան

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, փետրվարի 16-20-ը տեղի ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովի ընթացքում տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը։ ԳՀԽ անդամներին տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. […]

Արտակարգ դեպք՝ Երևանում

Երեկ  ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Շրջանային 2/2 հասցեի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ժամանել է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի