26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայկական վերածնունդ»-ը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ

Այսօր` մարտի 15-ին, Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում ՀՎԿ պատգամավորները ներկայացրել են կուսակցության մոտեցումները ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման ևընտրակեղծիքների դեմ պայքարի վերաբերյալ: Դրանք են. ա) ցուցակների ճշգրտումվրացական տարբերակով` ապահովելով նաև ճշգրտված ցուցակներում ընտրություններինմասնակցողների և արդեն իսկ քվեարկված ցուցակների հրապարակայնությունը: Ոչ ուշ, քանքարոզարշավի մեկնարկից կամ նվազագույնն ընտրություններից 10 օր առաջընտրատեղամասերում փակցվում են ընտրողների վերջնական ցուցակները: Ընտրողներիվերջնական ցուցակներում հետագա փոփոխությունը կարող է կատարվել միայն դատարանիորոշմամբ, բ) քվեարկությանը մասնակցող անձանց էլեկտրոնային եղանակով մատնահետքիմիջոցով նույնականացում մասնակցողի լուսանկարի ցուցադրմամբ` ապահովելով բոլոր ընտրողների համար ID քարտեր, գ) ոլոր ընտրական տեղամասերում տեսանկարահանմանապահովում, դ) ընտրատարածքային հանձնաժողովների ձևավորում ըստ մարզերի` թվով 10.
Երևանում 5, երաշխավորելով ընտրությունների արդյունքների ամփոփումն
ընտրատարածքային հանձնաժողովների միջոցով` յուրաքանչյուր տեղամասի և
ընտրատարածքային հանձնաժողովի համար նախատեսելով ժամանակային
սահմանափակումներ` մինչև 500 ընտրողի համար 3 ժամ, մինչև 1000 ընտրողի համար 6 ժամ, մինչև 2000 ընտրողի համար առավելագույնը 8 ժամ, ե) ընտրությունների անցկացում միայն համամասնական սկզբունքով կամ նվազագույնը դրա սահմանափակում 85/15 հարաբերակցությամբ` 85 % համամասնական, 15 % ռեյտինգային: Հանդիպումն ընթացել է կառուցողական և արդյունավետ մթնոլորտում: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ՀՎԿ-ի ներկայացրած առաջարկություններում առկա են նոր և արդյունավետ մոտեցումներ:
 
ՀՎԿ մամուլի ծառայություն
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ