26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը անցնող տարում 665 ստուգում է իրականացրել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում:

Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

Այն բոլոր դեպքերում, երբ ստուգման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, կայացվել է տուգանք նշանակելու մասին 546 որոշում, որի արդյունքում 46 միլիոն 910 հազար դրամմուտքագրվել է պետական բյուջե: Կայացվել է արտադրական գործունեությունը կամ առանձին գործառույթները կասեցնելու42 և աշխատանքի չթույլատրելու 17 որոշում:

2015 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 138 հրամաններով իրականացվել են դիտարկումներ և անասնահամաճարակային մշտադիտարկումներ, որից 81-ը՝ դիտարկում, 32-ը՝ անասնահամաճարակային մշտադիտարկում, 25-ը՝ դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում: Ընդհանուր առմամբ, դիտարկումների ու մշտադիտարկումներ միջոցով վերահսկողություն է իրականացվել 2572 տնտեսավարող սուբյեկտներում, որից 2460-ը՝ Ծառայության նախաձեռնությամբ: Ընդ որում՝ շուրջ 30 տոկոսով ավելացել են սոցիալական ցանցերով բարձրաձայնված խախտման դեպքերը, ինչի արդյունքում ավելացել է դիտարկումների քանակը: 2572դիտարկումներից և անասնահամաճարակային մշտադիտարկումներից 1435-ն իրականացվել է ՀՀ տարածքում գործող մանկապարտեզներում, դպրոցներում և դրանց սնունդ մատակարարող կազմակերպություննեում:

Ստորև ներկայացված է Ծառայության կողմից մարզերում և Երևան քաղաքում իրականացրած դիտարկումների և անասնահամաճարակային մշտադիտարկումների թվային պատկերը:

  Մարզ Արտադրություն, առևտուր, սպասարկում և այլն Դպրոց Մանկապարտեզ Մատակարար Ստուգում Ընդամենը
        *    **    *  ** * ** * **    
1 Երևան 248 63 159   70   21   2 498
2 Սյունիք 47 3 106 83 37 24 61 33   251
3 Կոտայք 84 35 48 20 15 4 24     171
4 Գեղարքունիք 97 34 121 11 38 5 5     261
5 Վայոց Ձոր 69 34 5   11 5 7     92
6 Արմավիր 92 34 59 53 40 15 21 11   212
7 Տավուշ 89 28 73 57 20 16 2     184
8 Արագածոտն 86 25 45 35     4 4   135
9 Արարատ 102 65 111 64 41 15 31 20   285
10 Լոռի 107 35 37 4 15 3 14 5   173
11 Շիրակ 116 19 143 28 32 5 19 15   310
  Հանրապե-տություն 1137 375 907 355 319 92 209 88 2 2572

 

* տնտեսավարողներ և մանկապարտեզ-դպրոցներ, որոնց մոտ իրականացվել է դիտարկում և մշտադիտարկում

** արձանագրվել են խախտումներ

Դիտարկումների և մշտադիտարկումների արձանագրված հիմքով ստուգում է իրականացվել երկու տնտեսավարող սուբյեկտի մոտ:

Ծառայության կողմից հայտնաբերված խախտումները բազմաբնույթ են եղել, մասնավորապես՝ գրանցվել են մակնշման, պիտանիության ժամկետի, անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մթերքի, փաթեթավորման, բաղադրության կանոնների խախտման, անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայության և սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների խախտման դեպքեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ