23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Թաթոյանը երդվեց

Քիչ առաջ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրության քվեարկության արդյունքները: Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Թաթոյանի օգտին կողմ է թվեարկել է 96 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ա.Թաթոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բարձր վստահության համար: Ըստ նրա՝ դա բարձրացնելու է ՄԻՊ հեղինակությունը մեր […]

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Ռուսաստանին մեղադրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազակերպության դեմ ԱՄՆ-ի ձևավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը վայելող սիրիական չափավոր ընդդիմությանը թիրախավորելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Աքարը սիրիական ճգնաժամի մասին ելույթ է ունեցել կոալիցիայի երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի 8-րդ հավաքի ժամանակ: […]

«Բրաունինգ»-ը նետելով գետին՝ դիմել է փախուստի

Փետրվարի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Եր. Քոչարի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի և բախվել Քաջազնունի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոտնակի երկաթյա դռանն ու վնասել այն, որից հետո իջնելով ավտոմեքենայից` փորձել է դիմել փախուստի, որի ընթացքում գետին է նետել […]

Անակնկալ՝ նորածին եռյակին

Օրեր առաջ Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում վանաձորաբնակ  Ռիմա Միրզոյանը եռյակ լույս աշխարհ բերեց՝ երեք արու զավակ: Ինչպես նշում է երջանիկ մայրը, եռյակ ունենալու լուրն անակնկալ է եղել  թե՛ իր և թե՛ ամուսնու՝ Սամվել Զարգարյանի համար:  Ընտանիքում երկու աղջիկներ ևս մեծանում են, ովքեր անհամբերությամբ են սպասում, թե երբ են տեսնելու  նորածին եղբայրներին: Ուրախ լուրը անտարբեր չի թողել  նաև մարզի ղեկավարին: Նա […]

Ջորջ և Ամալ Քլունիները ապրիլի 22-24-ը կգան Հայաստան

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ փաստաբան Ամալ Քլունին նախատեսում են   ապրիլի 22-24-ը այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, հայտնում է armenianagenda.com-ը։ Ջորջ Քլունին ներկայացնելու է «100 կյանք» նախաձեռնության «Ավրորա» մրցանակը, որն ուղղված է մարդկության զարթոնքին։ Մրցանակը կշնորհվի ապրիլի 24-ին, Երևանում։    

Հայկական նորաձևության ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը ռուսական շուկային է ներկայացրել երրորդ հավաքածուն, քննարկվում են արտահանման մի շարք պատվերներ

Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ստեղծված հայկական ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը փետրվարի 23-26-ը Մոսկվայի CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է իր երրորդ՝ աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուն։ Մեկ միասնական ապրանքանիշի ներքո ներկայացված հագուստ արտադրող հայկական 8 ձեռնարկությունների երրորդ հավաքածուն Collection Premiere Moscow ցուցահանդեսին ներկայացված է ՛՛Winter charm՛՛ («Ձմեռային հմայք») խորագրի ներքո: Մոսկովյան CPM ցուցահանդեսում սպասվող ավելի քան 17 […]

Սիրիան Դամասկոսում և Հոմսում տեղի ունեցած պայթյունների համար մեղադրել է Թուրքիային

Սիրիայի իշխանությունները կիրակի օրը մայրաքաղաք Դամասկոսում և Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրել են Թուրքիային և Սաուդյան Արաբիային, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Սիրիայի արտգործնախարարությունն այս թեմայով մեկական նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որոնցում մասնավորապես նշվում է. «Այդ գործողություններն իրականացրել են Սիրիայի տարածքում գտնվող Թուրքիայի […]

30 ամյա երիտասարդը կալանավորվեց սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար

Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Գ.-ին, ով 2009 թ. հունիսի 21-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 3-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված